«Այս օրինագծով [խմբ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծ] խախտվում է բարձր վարձատրվող կին աշխատողի հավասարության սկզբունքը, ինչպես նաև խտրականության խնդիր է դրվում աշխատող կին և տղամարդկանց միջև», - ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:
Ասուլիսին մասնակցող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակըբնորոշեց որպես խնդրահարույց մեկ միլիոն և ավելի վարձատրվող աշխատող կանանց դեպքում:
«Եթե գործատուի վրա նման պարտականություն դրվի, վտանգ կա, որ այս կանայք կկրճատվեն, և բարձր աշխատավարձով աշխատավայրերը հասանելի չեն դառնա կանանց համար», - ասաց Տաթևիկ Խաչատրյանը:
Քաղաքացիական ակտիվիստ Շողեր Բաբայանի խոսքով` Կառավարությունը վստահեցնում է, որ 1500-2000 կինչարաշահումներիարդյունքումէստացելմայրությաննպաստը, մինչդեռինքնայդչարաշահումներըորևէտեղչիտեսնում: «Նվազագույն աշխատավարձ ստացող կինը որպես փոխհատուցում կստանա 220 հազար դրամ` ավելի քիչ քան չաշխատող կինն, ով ստանալու է 275 հազար դրամ»,- ասացնա:
Աշխատող կանայք ավելի շատ հարկ են վճարում պետական բյուջե, քան ստանում են որպես փոխհատուցում` մայրության նպաստի տեսքով: «Աշխատողկնոջդեպքումբյուջենշահումէ, ևեսչեմհասկանում, թեայդչարաշահումնինչհաշվարկիարդյունքէ», - նշեց Շողեր Բաբայանը, հավելելով, որ եթե իր հաշվարկները սխալ դուրս գան, ինքը, որպես մաթեմատիկոս, պատրաստ է վերադարձնել իր դիպլոմը:
Անդրադառնալով միջազգային փորձին` Տաթևիկ Խաչատրյանն ասաց, որՀայաստանի կողմից վավերացված Եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն` կանայք կարող են ստանալ պետության կողմից նվազագույնը 70% փոխհատուցում: Ըստ բանախոսի` յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում մայրության նպաստ հատկացնելու կարգը, սակայն հարց է, թե որքան տեղին է ու ճիշտ ժամանակին է այս փոփոխությունը Հայաստանի դեպքում:
Իր ամփոփիչ խոսքում Շողեր Բաբայանը կոչ արեց Կառավարությանը հղի կանանց ամեն երեք տարին մեկ նոր օրենքներով սթրեսի չենթարկել. «Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»: