Բանավեճ. Թվայնացումը տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման պատճառ
Հոկտեմբերի 30, 17:00

2015 թվականի հուլիսի 1-ից անալոգայինից թվայաին հեռարձակմանն ամբողջությամբ անցնելուն մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն դեռևս չլուծված են մնում օրենսդրական, տեխնիկական և սոցիալական խնդիրները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով  թերություններով ու բացթողումների լի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին » գործող  օրենքը «չի բավարարում այդ անցումը կատարելու համար: Թեև տեխնիկական առումով ավելի շատ աշխատանք է կատարվել, քան սոցիալական խնդիրների լուծման առումով, այդուհանդերձ նախապես մշակված ծրագրով և պետական մարմինների հավաստիացումներով հոկտեմբերին Երևանում  պետք է ունենայինք փորձնական թվային հեռարձակում, իսկ հետո նաև հիմնական: Այսօր հոկտեմբերի 30-ն է ես  համենայնդեպս տեղյակ չեմ, որ  թեկուզ և փորձնական հեռարձակումը իրականացված լինի, այսինքն ան գամ տեխնիկական հարցերով աշխտանքները լիովին և ժամանակին չեն կարողացնում կատարել:» Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրների լուծմանն, ապա այս հարցում գրեթե ոչինչ արված չէ: «Մինչև հիմա հայտնի չէ, թե քանի ընտանիք է անվճար ստանալու ապակոդավորող սարքեր, պետությունը պարտավորություն  է ստանձնել անապահով խավերին տրամադրել այդ սարքերը:» 

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ