Բանավեճ. Թվայնացումը տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման պատճառ
30.10.2014
17:00
2015 թվականի հուլիսի 1-ից անալոգայինից թվայաին հեռարձակմանն ամբողջությամբ անցնելուն մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն դեռևս չլուծված են մնում օրենսդրական, տեխնիկական և սոցիալական խնդիրները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով թերություններով ու բացթողումների լի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը «չի բավարարում այդ անցումը կատարելու համար:

Թեև տեխնիկական առումով ավելի շատ աշխատանք է կատարվել, քան սոցիալական խնդիրների լուծման առումով, այդուհանդերձ նախապես մշակված ծրագրով և պետական մարմինների հավաստիացումներով հոկտեմբերին Երևանում  պետք է ունենայինք փորձնական թվային հեռարձակում, իսկ հետո նաև հիմնական: Այսօր հոկտեմբերի 30-ն է ես,  համենայնդեպս, տեղյակ չեմ, որ  թեկուզ և փորձնական հեռարձակումը իրականացված լինի, այսինքն ան գամ տեխնիկական հարցերով աշխտանքները լիովին և ժամանակին չեն կարողացնում կատարել:» Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրների լուծմանն, ապա այս հարցում գրեթե ոչինչ արված չէ: «Մինչև հիմա հայտնի չէ, թե քանի ընտանիք է անվճար ստանալու ապակոդավորող սարքեր, պետությունը պարտավորություն է ստանձնել անապահով խավերին տրամադրել այդ սարքերը:»

Բանավեճին մասնակցում էին նաև ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Բանավեճը վարում էր լրագրող Արևիկ Սահակյանը:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ մի շարք հասարակական կազմակերպություններ օրենքի փոփոխությունների մասին նախագիծ են ներկայացրել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, որն ըստ Մելիքյանի՝ ընդունվելու դեպքում մի շարք հարցերի կարգավորման հնարավորություն կտա:

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում մինչև հուլիսի 1-ը գործելու իրավունք ստացած մարզային այն հեռուստաընկերություններին, որոնք չունեն արտոնագիր: Պայքարելու՞ են արդյո՞ք իրենց գործունեությունը շարունակելու համար և եթե այո, ապա ինչպե՞ս:

Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ի պատասխան հնչեցված հարցին, ասաց, որ իրենց պայքարը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ հայտարարվեց թվային հեռարձակողների համար արտոնագիր ստանալու մրցույթները: «Այնպես չէ, որ թվային լիցենզիա չստացած հեռուստաընկերությունները թույլ էին կամ պարտվել են: Մենք, կոնկրետ Լոռի հեռուստաընկերությունն, ընդհանրապես չի մասնակցել մրցույթին»: Ըստ Նարինե Ավետիսյանի՝ պատճառն այն էր, որ գիտեին, որ հաղթողը նախապես հայտնի էր:

Պայքարը շարունակելու են, սակայն  դեռևս հստակ չգիտեն, թե որոնք են առկա խնդրին լուծումներ տալու ելքը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով պայքարը պետք է շարունակել, լուծումներ հնարավոր է գտնել:

Աշոտ Մելիքյանի խոսքով թեև բարդ է պայքարը, սակայն ելք կա, եթե խորհրդարանը հասցնի միչև հաջորդ տարվա սկիզբ օրակարգ մտցնել հասարակական կազմակերպությունների ջանքերով մշակված օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նաև լիցենզավորման պարզ ընթացակարգը, ապա փակման ենթակա բոլոր մարզային հեռուստաընկերությունները «կփրկվեն»: Այսինքն մարզային հեռուստաընկերությունների փակումը կանխելու ելքեր կան: Բայց նախ պետք է, որպեսզի մարզային  հեռուստաընկերությունների ղեկավարները համատեղ քննարկեն և լուծումներ գտնեն: Ըստ Աշոտ Մելիքյանի, մարզային հեռուստաընկերություններն անցած չորս տարիների ընթացքում լուրջ չեն զբաղվել խնդրով: Վրաստանի փորձը վկայում է, որ միավորվելու պարագայում հնարավոր է լուծել առաջացած խնդիրները: Տարբերակներից մեկը կարող է լինել ասենք մարզային հեռուստաընկերությունների կոնսորցումի ստեղծումը:

ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով մարզային հեռուստաընկերություններից զգալի մասը ոչ թե ամբողջ մարզում, այլ միայն որոշ համայնքներում հեռարձակելու հնարավորություն և լիցենզիա ունեն: Այդուհանդերձ ինչ ելք է հնարավոր գտնել: ՀՌԱՀ-ը մասնակցում է բոլոր քննարկումներին և պատրաստ է մասնակցել: Կա օրենքի նախագիծ, որը պետք է որոշակի ընթացակարգ անցնի և երբ ուղարկվե ՀՌԱՀ, ապա մենք մեր եզրակացությունը կտանք, «ցավոք մենք չենք կարող ձիերից առաջ ընկնել»:

Նարինե Ավետիսյանի խոսքով այն հնարավորությունները, որ այս տարիների ընթացքում մեր ջանքերով ստեղծել ենք, բայց այն, որ բախվում են ք օրենքի հետ: «Հուսնաք, որ մեր գործընկերների աջակցությամբ կգտնենք ելքեր: Վստահ ենք, որ ՀՌԱՀ-ը չի անտեսի մեր խնդիրը և եթե մենք բոլորս համադրենք մեր հնրավարությունները,ապա խնդիրը կլուծվի:»

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ