Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց
29.10.2014
11:00
«Երկու աշխարհամարտերի ողբերգական իրադարձություններից Եվրոպան դասեր է քաղել: Ամենամեծ ձեռքբերումը ԵՄ ձևավորումն է, միություն, որը ստեղծվել է երկրորդ աշխարհամարտից հետո, մի քանի փուլով և այժմ խաղաղության գոտի է հանդիսանում»,- Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան`Ռայներ Մորելը: Ասուլիսի բանախոսներից էր նաև Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

«Եվրոպան առաջին համաշխարհային պատերազմից 100 տարի անց» թեմայի շրջանակներում անցկացված ասուլիսի ընթացքում դեսպանները նախ ներկայացրեցին, որ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով Հասատանում հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 5-ը համատեղ խորհրդանշական միջոցառումներ են անցկացնելու պատերազմի զոհերի հիշատակին:

Եվրոպական պետությունների միջև պատերազմ հայտարարվեց 1914 թվականի օգոստոսի 1-ին: Այդ ժամանակ «բոլորը կարծում էին, որ այն կավարտվի մինչև Ծննդյան տոները, բայց  տևեց 4 տարի՝ դառնալով   միլիոնավոր զոհերի ու ավերածությունների պատճառ»,- նշեց Մեծ Բրիտանիայի դեսպանը, հիշեցնելով, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվել է 16 միլիոն մարդ, որոնցից 9 միլիոնը զինվորականներ, 7 միլիոնը՝ շարքային քաղաքացիներ, վերջինների թվում նաև 1,5 միլիոն հայ:  «Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ողբերգությունն էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրող հայերի տեղահանությունն ու կոտորածը»,- շեշտեց դեսպան Քեթրին Լիչը: Լրագրողի դիտարկմանը, թե հայ ժողովրդի համար դեռևս շարունակվում է պատերազմը, քանի որ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, դեսպան Լիչը նկատեց, որ Եվրոպան  խրախուսում  է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը  և ուրախ են, որ նաև Եվրոպայի ջանքերով 2009 թվականին ստորագրվեցին հայ-թուրքական  արձանագրությունները: «Հույս ունենք, որ 2015թվականին՝ հայոց ցեղասպանության հարյուրամյակին հայ-թուրքական հարաբերություններում  առաջընթաց քայլ կկատարվի:»

Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էր նկատեց, որ առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի շրջանակներում համատեղ անցկացվող միջոցառումների միջոցով Եվրոպան նաև ուզում է ընդգծել, որ հին թշնամությունը վերացնելու և հաղթահարելու հնարավորություն կա:

«Այն ինչին հասանք երկրորդ աշխարհամարտից հետո մեծ ջանքեր էին պահանջում, անշուշտ կային նաև ընդդիմացողներ,  բայց անհրաժեշտ էր կատարվածի համար ներողություն խնդրել:  Մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այս հարցի շուրջ:» Դեսպանը նշեց նաև, որ թուրք հասարակության ընկալման մեջ վերջին տարիներին որոշակի փոփոխություն է եղել և հույս կա, որ կլինի առաջընթաց այս հարցում:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ադրադառնալով երկու աշխարհամարտներին հավելեց, որ 1945 թվականից հետո Եվրոպան մտածում էր, ինչպես պետք է վերականգնվի, ինչպես բուժի իր վերքերը։ Նրա խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունները մարդկությանը մտածելու տեղիք են տալիս մինչ օրս: 100 ամյա տարելիցի շրջանակներում իրականացվող ոգեկոչման արարողություններից բացի կարևորն այն է, որ «մենք պատմական այդ անցքերից դասեր ենք քաղել, իսկ  մեր կազմակերպած միջոցառումների առանցքն այն է, որ երեկվա ախոյաններն այսօր համերաշխ են:»

Պատասխանելով ռուս -ուկրաինական հակասություններին  և տարածաշրջանում առկա կոնֆլիկտին վերաբերող հարցին, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նկատեց, որ հակամարտությունը սկսվեց «Ղրիմի անեքսիայից»  կան հավաստի տեղեկություններ, որ Ռուսաստանն աջակցում է  Դոնբասի անջատողականներին «մենք կոչ ենք անում ռուսական կողմին պահպանել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանել հրադադարը և ջանքեր գործադրել հաշտեցման համար: Ամբողջ հակամարտության մեջ կարևորն այն  է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն  է և կարող է ինքնուրույն  ընտրել իր ուղին: Հույս ունենք, որ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կլուծվի, մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը կամաց կամաց հասկանում է, թե ինչպես պետք է վարվել»,- նշեց դեսպան  Լիչը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ Մոսկվան ճանաչելու է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանարապետություններում նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ այդ ընտրությունների ճանաչումը «Մինսկի պայմանավորվածությունների կարևոր ուղղություններից մեկն է:» Արդյո՞ք այս հանգամանքը կարող է սրել գոյություն ունեցող լարվածությունը, հարցին Գերմանիայի դեսպանը գերադասեց չպատասխանել, պատճառաբանելով, թե «չսխալվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մանրամասներին խորությամբ ծանոթանա»:

Իսկ Մեծ բրիտանիայի դեսպանն էլ, ասաց. «քվեարկությունը դեռ չի նշանակում, որ օրինական են  եղել ընտրությունները, մենք տեսանք որ Ղրիմում երկու շաբաթվա ընթացքում հանրաքվե կազմակրեպվեց և հայտարարվեց այն  ժողովդրավարական , այդպես չի կարելի: Ցավալի է, որ մեր ռուս գործընկերրը կարծում է, որ Դոնեցկում  և Լուգանսկում ընտրությունները ճանաչելն ու դրանք օրինական համարելը ճիշտ ճանապարհն է:»

 

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ