Ժամանակն է փոփոխել ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը
28.10.2014
12:00
«ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգն ի սկզբանե ունեցել է թերություններ, և լրագրողները պետք է ավելի շուտ բարձրաձայնեին իրենց մտահոգությունները» Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը, իսկ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ ընդունեց, որ կարգի որոշ կետերի շուրջ կարելի է քննարկում կազմակերպել և որոշակի փոփոխություններ կատարել:

Անցյալ շաբաթ մի քանի լրատվամիջոց անդրադարձել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի  վերջին զգուշացումներին, որն ուղղված էր այն լրագրողներին, ովքեր կփորձեին խախտել խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը: Դատելով  հրապարակումներից լրագրողներին հատկապես անհանգստացրել էր այն, որ 2009 թվականին ԱԺ նախագահի կայացրած որոշման համաձայն լրագրողներից պահանջվում  է խորհրդարանի տարածքում «ամրացնել հավատարմագիրը»:

Լրագրողական համայնքի որոշ ներկայացուցիչներ հրաժարվել էին ենթարկվել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պահանջին, ինչից հետո Արսեն Բաբայանը կատարել էր վերջին զգուշացումը, սպառնալով նաև, որ այն լրագրողները, ովքեր չեն ենթարկվի հաստատված կարգի պահանջներին հնարավոր է զրկվեն հավատարմագրից: «Բոլոր այն լրատվամիջոցներում, որտեղ այսօր քննադատություն կա, դրանք բոլորը հետեւանքն են նրա, որ փորձել են կարգը խախտել, իսկ մենք դա թույլ չենք տվել։ Մի դեպքում փորձել են 3-րդ լրագրող հավատարմագրել, մի դեպքում` ասում են, լավ, մի հավատարմագրեք, բայց թողեք թող անցաթղթով գա։ Ես նման բան թույլ տալու իրավունք չունեմ։» հարցազրույցներից մեկում ասել էր Արսեն Բաբայանը և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկնեց այդ միտքը:

Իհարկե եթե կա որոշում և այն չի բողոքարկվել , ուրեմն պետք է ենթարկվել դրան: Սակայն լրագրողներից շատերն իրազեկ չէին ոչ ԱԺ նախագահի այդ որոշմանը, ոչ հավատարմագրման կարգին, տեղեկացվածների մեծ մասն էլ չէր նկատել  կարգում առկա թերությունները, որոնց մասին  այսօրվա ասուլիսին  հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Դրանցից մեկը վերաբերում է լրագրողի պարտավորություններին, ըստ այդմ լրագրողը պարտավոր է «իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց եւ Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը»: Հաշվի առնելով, որ նման հարցերը խիստ սուբյեկտիվ են մեկնաբանվում, ապա կարելի է ասել, որ սրանով կարող է  նաև կամայականորեն սահմանափակվել լրագրողի գործունեությունը: Արսեն Բաբայանի մեկնաբանմամբ  «նկատի  ունեն այն բոլոր գործողությունները, որոնք պատգամավորը կհամարի  իր համար խոչընդոտող , այդ դեպքում նա  կմիջնորդի լրատվական վարչությանը, այսինքն վաչարարություն իրականացնող պաշտոնյային, նա էլ  կքննարկի մանրամասն` լսելով նաև լրագրողին եւ կհանգի եզրակացության` խոչընդոտվել է պատգամավորի աշխատանքը, թե՞ ոչ։»

Հաջորդ դրույթը, որն ըստ Աշոտ Մելիքյանի  թաքնված գրաքննություն է ենթադրում, վերաբերում է լրագրողին հավատարմագրումից զրկելու պայմանին, ըստ այդմ  հավատարմագրումը մերժվում է, եթե    լրագրողը կամ լրատվամիջոցը «տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»:

Աշոտ Մելիքյանի խոսքով հավատարմագրման կարգում իհարկե կան պահանջներ, որոնք բխում  են լրագրողական էթիկայի նորմերից և պետք է  կատարվեն, օրինակ, որ անհրաժեշտ է ամրացնել անվանաքարտը կամ  լրագրողը պարտավոր է մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը կամ հարգել  պատգամավորի կարծիքը կամ ցանկությունը, երբ նա չի ուզում հարցազրույց տալ:

Ամփոփելով միտքը Աշոտ Մելիքյանն առաջարկեց վերանայել հավատարմագրման կարգը, հարցը քննարկել լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների և հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ և «այն դրույթները, որոնք իսկապես չեն համապատասխանում ԶԼՄ մասին օրենքին կամ միջազգայնորեն ընդունված նորմերին, փոփոխել: Արսեն  Բաբայանն էլ ընդունելով, որ  լրագրողների հավատարմագրման կարգի մասին 2009 թվականին ընդունված որոշումը իսկապես անհրաժեշտ է վերանայել, նաև տեղեկացրեց, որ արդեն կա նման հանձնարարական: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ