«Մեդիա ավտոբուսը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոց
24.10.2014
12:00
«Մեդիա ավտոբուս» նախագծի շրջանակներում Հայաստանում է գտնվում 10 լրագրող ու բլոգեր Թուրքիայից, ովքեր իրենց 10 հայաստանցի գործընկերների հետ կատարել են համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանում ու Թուրքիայում:

«Հայ գործընկերներին ճանաչելն ու Հայաստանը տեսնելն իմ մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր հնարավորություն է… Հնարավոր չէ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատել, քանի դեռ երկու երկրների ժողովուրդներն իրար չեն ճանաչում», - ասաց նախագծի մասնակից անկախ լրագրող Հուսեյն Հայաթսեվերն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին:

Հուսեյն Հայաթսեվերը կարևորեց այն փաստը, որ «Մեդիա ավտոբուսի» շնորհիվ ինքը ոչ թե երրորդ անձանց միջոցով, այլ հենց անմիջական շփումների միջոցով հասկացավ, թե ինչ են մտածում հայաստանցի լրագրողները հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Համատեղ շրջագայության, ինչպես նաև հարևան երկրների մասին իրենց կարծիքներն ու տպավորությունները փոխանցեցին նաև նախագծի կազմակերպիչ Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, Հանրային Ռադիոյի լրագրողՄերի Մուսինյանըև Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը ներկայացրեց «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում երրորդ ավտոբուսային շրջագայության մանրամասները` նշելով, որ այս նախագծի շրջանակներում արդեն ստեղծվել է 30-40 հոգանոց Հայաստանի և Թուրքիայի լրագրողներինց կազմված խումբ, որոնք մասնագիտական ու մարդկային կապեր են հաստատել: «Երրորդ նախագծի անդամներն արևմտյան Թուրքիա կատարած այցելությունից հետո արդեն Երևանում են: Ծրագրի՝ այցելությունների փուլի ավարտից հետո, հուսով եմ, խմբի անդամները կշարունակեն շփվել և առավելագույնը կօգտագործեն այս ընկերությունն ու կապն իրենց մասնագիտական գործունեության մեջ», - հայտարարեց Վազգեն Կարապետյանը:

Մերի Մուսինյանի խոսքով` այցելության ընթացքում իրենք շատ հետաքրքիր և զարմացնող Թուրքիա են տեսել, իսկ Հայաստանում ավտոբուսից իջնելիս միմյանց մասին ունեին շատ ավելի ճիշտ պատկերացումներ, քան մինչ այդ:

«Քանի որ մենք չունենք պաշտոնական հարաբերություններ, մեզ հետաքրքիր է` ինչպես են մարդիկ մտածում, ու ինչ հնարավորություններ կան ի դեմս նրանց այդ հարաբերություները կարգավորելու համար», - նշեց Մերի Մուսինյանը` հավելելով, որ մտադիր է իր ունկնդիրներին ցույց տալ Հայաստանի ու Թուրքիայի լրագրողների միջև կայացած երկխոսությունը:

Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի մասին ինչ են ուզում կարդալ Թուրքիայի քաղաքացիներն, ասաց. «Մեր ընթերցողը Հայաստանի մասին հոդվածներ ցանկանում է կարդալ, հատկապես, երբ Թուրքիայի վարչապետը կամ նախագահը խոսում են դրա մասին… Հայաստանի թեման ավելի շատ խմբագրական տիրույթում է, և անդրադառնում են, երբ կա դրա անհրաժեշտությունը»:

Իր խոսքում Մերի Մուսինյանը նշեց. «Ես չգիտեմ` քաղաքական գործիչները երբ կբացեն սահմանները, բայց գիտեմ, որ ի դեմս մեզ` առաջադեմ և ազատախոս մարդկանց, այդ սահմանը կբացվի մեր մտքերում. մենք կջարդենք մեր մտքում այդ պատը»:

Հուսեյին Հայաթսեվերի դիտարկմամբ` եթե քաղաքական գործիչները քայլ չկատարեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, ապա լրագրողների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ կլինեն: «Ո´չ ուզում եմ նսեմացնել ո´չ էլ ուռճացնել լրագրողների դերը: Մենք շատ անելիք ունենք, և նախևառաջ այն լեզուն, որով մենք գրում ենք, չպետք է տարածի ատելություն», - ասաց Հուսեյին Հայաթսեվերը:

Օսման Ունալանը կոչ արեց Հայաստանի ու Թուրքիայի լրագրողներին ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին կտրվել բացասական մտածելակերպից, որպեսզի հնարավոր լինի լուծել երկու հասարակությունների միջև եղած խնդիրը:

ԻսկՀուսեյին Հայաթսեվերը վստահ է, որ մեր աշխարհագրական տարածաշրջանը լի է ցավերով, որոնց վերջ դնելու համար պետք է ունենալ ցավերի չափին հավասար մարդկային արժեքներ:

  

«Մեդիա ավտոբուս» շրջագայությանը մասնակցում են 10 լրագրող Հայաստանից և 10 լրագրող Թուրքիայից: Նրանք հոկտեմբերի 13-19 ավտոբուսով շրջել են Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և 20-26` Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գառնի) բնակավայրերով, որի ընթացքում  պատրաստված ճամփորդական նոթերը, տեսանյութերը, հարցազրույցներն ու վերլուծականները հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում ինչպես նաեւ www.armenia-turkey.net կայքում:

Համատեղ ավտոբուսային շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝  Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ: 

Կոնսորցիումի անդամներն են` Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ