«Ասուլիսը ճիչ է, թե ինչ է կատարվում Հայաստանի դատական համակարգում»
21.10.2014
12:00
«Հիմնավորվել է, որ Հարություն Սարգսյանը Կարեն Եսայանի սպանության հետ կապ ունենալ չէր կարող: Գոյություն չունի որևէ այլ հիմնավոր ապացույց:» Մեդիա կենտրոնի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը: Ասուլիսին մասնակցում էր նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

 Երկու տարի առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանը նախ ներկայացրեց քրեական այս գործի յուրահատկությունները, մասնավորապես թե օրենքի և իրավունքի ինչպիսի խախտումներով է նախաքննության մարմինը իր պաշտպանյալի դեմ ապացույցներ հավաքել, թե ինչպես մարդկանց ահաբեկելով, խոշտանգելով պարտադրել է ցուցմունք տալ:

Ըստ մեղադրանքի՝ Հարություն Սարգսյանը Կարեն Եսայանին սպանել է խանդի հողի վրա, մինչդեռ Լուսինե Սահակյանը պնդում է, որ Վարդան Ղուկասյանի դուստրն ու Հարություն Սարգսյանն ընդհանրապես իրար չեն էլ ճանաչել: Առաջին ատյանի դատարանը 15 տարվա ազատազրկման է ադատապարտել Սարգսյանին: Վերաքննիչ դատարանը չի բավարարել բողոքը և թողել անփոփոխ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Փաստաբանի կարծիքով «ինչ որ անձիք ակնհայտ շահագրգռվածություն են ունեցել կոծկելու իրական մեղավորին: Ոստիկանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի այս գործով մեղադրվի հենց Հարություն Սարգսյանը: Դաժան ծեծի  է  ենթարկվել  Հարություն Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, միակ նպատակն է եղել ստիպել նրան  ընդունել մեղքը , որ ինքն է կատարել սպանությունը»: Լուսինե Սահակյանը հայտնեց նաև, որ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների են ենթարկվել նաև Հարություն Սարգսյանի հարազատները, ընկերները: «Նախաքննության մարմինը փորձում էր հանցակից դարձնել Սարգսյանի ընկերներին, անգամ 80 անց տատիկին»:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ քրեական այս գործի քննության ընթացքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատաքնննության իրավունքն, ինչպես նաև կոնվենցիայի երրորդ հոդվածով սահմանված իրավունքը, որով արգելվում է անձին ենթարկել խոշտանգումների:  Լուսինե Սահակյանի փոխանցմամբ Առաջին ատյանի դատարանի դատավորն անգամ առանց ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանների  ներկայության հրապարակել է դատավճիռը, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանն իհարկե ավելի քան մեկ ամիս առաջ դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ  դատարանների վճիռները: Պատասխան դեռևս չեն ստացել, թեև անցել է օրենքով սահմանված ժամկետը:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն, հնարավոր համարում ե՞ն, որ վճռաբեկ դատարանը կբեկանի նախորդ վճիռները, հարցին Լուսինե Սահակյանը պատասխանեց «Վաղուց չեմ հավատում, որ Հայաստանում հնարավոր է արդարադատություն իրականացնել, սակայն երբեմն ձևի համար փորձ անում են, և սա այն  գործն է, որ կարող են և ունեն արդարադատություն իրականացնելու բոլոր հիմքերն ու ապացույցները, պետք է միայն, որպեսզի Վճռաբեկ դատարանը գործը վարույթ վերցնի և իրականացնի արդար դատաքննություն»:

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությամբ էլ Հայաստանում «շատ հաճախ անարդար դատաքննություն է իրականացվում,  և դատավճիռներ  են կայացվում  պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով»: «Իրականում, եթե լուրջ քննություն տեղի ունենար, հնարավոր է, որ շատ բան պարզվեր: Այս ասուլիսը ճիչ է, թե ինչ է կատարվում Հայաստանի իրավապահ և դատական համակարգերում, ինչպես են մարդկանց ճակատագրերի հետ խաղում»,- հայտարարեց «Հայաստանի Հելսինկյան  կոմիտեի» ղեկավար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ