«Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես
20.10.2014
14:30
Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը:
Երկշաբաթյա ցուցահանդեսին ներկայացվելու են նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները` օֆսեթ լիթոգրաֆիայի, ինչպես նաև մենատիպի և օֆորտի տեխնիկայով: Ներկայացվելիք աշխատանքները ստեղծվել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին նկարիչների կատարած այցելության ժամանակ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին Արման Վահանյանը նշեց, որ նման այցելություներն ու շփումները շատ կարևոր են աշխարհին այլ աչքերով նայելու համար:

«Երբ համեմատության հնարավորություն չես ունենում, լճանում ես», - վստահ է Արման Վահանյանը: Նկարիչը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել 60-ականների հայ արվեստի ավադույթները, իսկ ժամանակակից արվեստների միջազգային ասպարեզում Հայաստանի տեղը կայուն պահելու համար անհրաժեշտ է պետական մշակութային քաղաքականություն:

Նկարիչ Տիգրան Սահակյանի կարծիքով` նմանատիպ այցերն ու ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ծանոթանալու այլազգի նկարիչների արվեստի հետ. դրանք փորձի փոխանակման լավագույն միջոց են: «Էստոնիայում տպագրական գրաֆիկայի արմատներն ավելի խորն են, քան Հայաստանում, սակայն հայ գեղանկարիչները չեն զիջում էստոնացիներին», - ասաց Սահակյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն նշեց, որ արվեստագետների փոխանակման ու շփման առաջարկը եղել է էստոնական կողմից 2013թ.: «Այն արվեստանոցները, որ կան Տալլինում, այստեղ, ցավոք սրտի, առկա չեն, և մեր արվեստագետները հնարավորություն չունեն այդ տեխնիկաներով աշխատելու», - հավելեց Հարությունյանը:

Ըստ հիմնադրամի նախագահի` այս նախաձեռնությունն կրելու է շարունակական բնույթ, և հաջորդ տարի ամռանը Երևանում կբացվի էստոնացի գրաֆիկ արվեստագետների ցուցահանդեսը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ինչպես նաև «Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ 2014թ.-ի մարտի 15-ից ապրիլի 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին էին գործուղվել նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը, Էստոնիայի գրաֆիկների ասոցացիայում աշխատելու նպատակով: Երեք շաբաթների ընթացքում ստեղծված աշխատանքները` օֆսեթ լիթոգրաֆիայի, ինչպես նաև մենատիպի և օֆորտի տեխնիկայով, 2014թ.-ի ապրիլի 10-ին ցուցադրվեցին Էստոնիայի Ազգային գրադարանում` «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում: Եվ այդպիսով իսկ Հայաստանի Հանրապետության անկախության ժամանակահատվածում առաջին անգամ Էստոնիայի Ազգային գրադարանում ներկայացվեց հայ ժամանակակից արվեստը: Արվեստագետներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքներն, վերջիններիս կատարման տեխնիկան հետաքրքրության արժանացան ինչպես Տալլինի, այնպես էլ Երևանի հանդիսատեսի և արվեստագետների կողմից: Ընդառաջ գնալով այդ հետաքրքրությանը և ամենից առաջ հայ հասարակության ցանկությանը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ Երևանում կներկայացվի «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը: Պաշտոնական բացումը տեղի կունենա 2014թ.-ի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 2-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ