Հոկտեմբերի 19-ին ՀՀ 8 մարզերի 14 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ գրանցվել է ընտրողների ցածր մասնակցություն: Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ –ի համակարգող Եղիազար Դավթյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում դա պայմանավորված է արտագաղթով, բայց կա նաև անտարբերություն: Օրինակ համայնքներից մեկում ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվել, այսինքն մարդիկ գիտեն, որ հենց այդ թեկնածուն է առանց իրենց ակտիվ մասնակցության ընտրվելու է:»
Ասուլիսին մասնակցում էին նաև քաղաքացիական դիտորդ նախաձեռնության անդամ հասարակական ևս երկու կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը և «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը: