ՏԻՄ ընտրություններ. ընտրողների ցածր մասնակցությունը պայմանավորված է նաև արտագաղթով
20.10.2014
13:00
Հոկտեմբերի 19-ին ՀՀ 8 մարզերի 14 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ գրանցվել է ընտրողների ցածր մասնակցություն: Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ –ի համակարգող Եղիազար Դավթյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում դա պայմանավորված է արտագաղթով, բայց կա նաև անտարբերություն: Օրինակ համայնքներից մեկում ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվել, այսինքն մարդիկ գիտեն, որ հենց այդ թեկնածուն է առանց իրենց ակտիվ մասնակցության ընտրվելու է:»

Ասուլիսին մասնակցում էին նաև քաղաքացիական դիտորդ նախաձեռնության անդամ հասարակական ևս երկու կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի իրավաբան  Հերիքնազ Տիգրանյանը   և «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը:

Քաղաքացիական դիտորդ նախաձեռնությունն արդեն երրորդ անգամ դիտորդական առաքելություն իրականացնում, այս անգամ դիտարկվել են հանրապետության  5 մարզերի 10 համայնքների 14 տեղամասի ընտրական գործընթացները: Դիտարկված համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Հիշեցնենք, որ ընդամնեը երկու համայնքում նաև ավագանու ընտրություններ են անցկացվել: Հերիքնազ Տիգրանյանի փոխանցմամբ ընդհանուր առմամբ արձանագրվել է 19 ահազանգ, ինչը նախորդ՝ մարտ և հունիս ամիսներին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների համեմատությամբ ավելի քիչ է:  19 ահազանգի հիման վրա կազմվել և օրենքով սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին  են ներկայացվելու  15 դիմում:

Ահազանգերի բնույթը հիմնականում չէր տարբերվում նախորդ ընտրություննեերին տեղի ունեցածից, մասնավորապես, մարդկանց և մեքենաների կուտակումներ, ընտրողների փոխադրումներ, ինչը այնքան տարածված է մեր երկրում, որ արդեն կարող ենք ասել ավանդույթ է դարձել: Այս հանգամանքը միանշանակ չի կարելի ասել, թե խախտում է, բայց «որոշակի ուղղորդում ենթադրվում է», ասաց Հերիքնազ Տիգրանյանը, հավելելով,  որ տեղամասերից մեկի քվեախցիկում հայտմնաբերվել է սահմանված նմուշի չլրացված քվեաթերթիկ, մեկ ուրիշում լրացված քվեաթերթիկը ծրարով: Երկու դեպքում դիտորդների ահազանգից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է խախտումը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստեցին, որ այս անգամ դիտարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովի անդամները և նախագահները հստակ գիտեին իրենց գործառույթները, ձեռնարկել են որոշակի գործողություններ խախտումները՝ մասնավորապես կուտակումները վերացնելու ուղղությամբ:

Արմեն Պետրոսյանի խոսքով քիչ չէր անվավեր ճանաչված քվեաթերթիկների  թիվը, միջինը 2 տոկոս: Իսկ ընտրողների 10 տոկոսից ավելիին էլ ուղեկցել և օգնություն են ցուցաբերել: Դա նույնպես մեծ տոկոս է կազմում:

Ասուլիսին մասնակցող քաղաքացիական դիտորդ նախաձեռնության անդամները  փաստեցին  մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք, որ գրեթե բոլոր համայնքներում ղեկավարները  վերընտրվել են: Արմեն Պետրոսյանի խոսքով էլ  մտահոգիչ է այն, որ, օրինակ,  Շիրակի մարզի երեք համայանքների ղեկավարների թեկնածուներից և ոչ մեկը ծրագիր չի ներկայացրել:

Բայց Մեդիա կենտրոնի երեք հյուրերն էլ   նշեցին, որ չեն  եղել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ