Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել
15.10.2014
13:30
Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետական մարմինների գործառույթ չէ, անհրաժեշտ է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի պահանջարկ ստեղծվի նաև հանրության շրջանում: Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել, թեև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ չնչին առաջընթաց կա, սակայն դա դեռ բավարար արդյունք չէ:

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված ասուլիսին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձան, ինչպես Հայաստանում առկա կոռուպցիոն երևույթներին և դրանց դեմ իրականացվող պայքարի արդյունավետությանը, այնպես էլ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրի նոր հայեցակարգին:

Հայաստանում արդեն կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարական ծարգիրն է իրականացվում: Առաջին հակակոռուպցիոն քաղաքականությունն իրականացվել է 2003-2007 թվականների համար մշակված ռազմավարական ծարգրով: Ծրագրի ավարտից հետո, ըստ հրապարակված տեղեկությունների, էական  փոփոխություններ չեն եղել, Հայաստանը շարունակել  է դասվել կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին։

2009-2012 թվականների հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման արդյունքում՝ կոռուպցիայի ընդհանուր մակարդակի գնահատման ցուցանիշներով Հայաստանն առավել բարենպաստ դիրքերում էր ԱՊՀ երկրների շարքում, սակայն էապես զիջում էր Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների կոռուպցիայի ընդհանուր մակարդակի համապատասխան ցուցանիշներին։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ նոր ռազմավարական ծրագիրը մշակելիս հաշվի են առել նախկին փորձը, եղած բացթողումներն ու թերությունները: «Իհարկե մենք հաշվի ենք առել նախորդ ռազմավարության խնդիրները և այն ցուցանիշները, որոնք գրանցվել են նախորդ տարիներին»: Սուրեն Քրմոյանի խոսքով ցուցանիշների բարելավում է գրանցվել, ինչը վկայում է, որ ճիշտ ուղղությամբ են գնում, միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ նախորդ ռազմավարությունը «բավականաչափ մեծ էր և հավակնոտ, ընդգրկում էր պետական կառավարման բոլոր ոլորտները, ինչի արդյունքում հնարավորություն չկար կենտրոնանալու թիրախային , ռիսկային ոլորտների վրա:» Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշներով Հայաստանում էական փոփոխություն չի արձանագրվել, իհարկե էլեկտրոնայաին կառավարման համակարգի ներդրման շնորհիվ, վիճակի փոքր ինչ լավացում եղել է, բայց կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման խնդիր է մասամբ լուծել:

Հայաստանում նախորդ երկու ռազմավարական ծրագրով շեշտը դրվել է կանխարգելման խնդրի վրա, որն ըստ Վարուժան Հոկտանյանի բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի լուծվի կոռուպցիոն դրսևորումների պատժելիության խնդրին:  Բանախոսները համակարծիք էին, որ մեր երկրում բավականին մեծ է հանրության հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ: Ինչը մեծապես պայմանավորված է նրանով, որ լիարժեք չեն գործում կանխարգելման և պատժման մեխանիզմները: Սուրեն Քրմոյանի խոսքով նոր ծրագրով 4 հիմնական  թիրախային ոլորտներ է ընտրվել՝ կրթություն, առողջապահություն, հարկային մարմիններ և ոստիկանություն:  Այս ծրագրով ավելի մեծ է հնարավորությունը թիրախային պայքար ծավալելու կոռուպցիոն դրսևորումների դեմ:

Մշակված ռազմավարական  փաստաթուղթը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովել կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը: Փոխնախարարի կարծիքով այս ծրագրով ավելի մեծ կլինի  արդյունավետությունն ապահովելու հնարավորությունը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով ռազմավարական նախորդ ծրագրերի թերությունն այն էր, որ չստեղծվեց  այնպիսի  ինստիտուցիոնալ լիարժեք համակարգ, որը կարողանար փոխել իրավիճակը:  Եվ եթե նոր ծրագրով չլուծվի  այդ խնդիրը, ապա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրենը կասկած հայտնեց, որ նոր ռազմավարությունը արդյունավետ կիրագործվի:  

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ