Բանավեճ. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում կլինի երկնիշ գնաճ
09.10.2014
17:00
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար որևէ արդյունք չի ապահովի: Մեկ տարվա գործընթացների արդյունքում Հայաստանը հայտնվել է տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ:

Մեդիա կենտրոնի նախաձեռնած՝  «ԵՏՄ անդամակցությունը  կապահովի Հայաստանի անվտանգությունը, թե կտանգի տնտեսությունը» թեմայով բանավեճին մասնակցում էին.

Զոյա Թադևոսյանը-  ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ատոմ Մարգարյանը- ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային  տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան

Վարդան Բոստանջյանը –Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ղարիբ Հարությունյանը- «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ տնտեսագիտության թեկնածու

Հովհաննես Իգիթյանը- ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ

Աշոտ Եղիազարյանը- տնտեսագետ, փորձագետ

Բանավեճը վարում  էր լրագրող Արևիկ Սահակյանը:

Շուրջ ինն ամիս տևած փակ բանակցություններից հետո  ի վերջո հրապարակվեցին ԵՏՄ  պայմանագիրն ու դրա հավելվածները:  Նախանշված ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ հանրությունը հնարավորություն ունեցավ  տեղեկանալու, թե ինչպիսի պայմաններով է Հայաստանը պատրաստվում անդամակցել ԵՏՄ-ին, եւ արդեն հայտնի է նաեւ անցումային փուլի համար նախատեսված արտոնությունների չափն ու տևողությունը`կոնկրետ ապրանքատեսակների համար: Արդյո՞ք ներկայացված պայմանները հնարավորություն կտան ոչ միայն անցնցում կերպով  անցում կատարել նոր տնտեսական ռեժիմին, այլեւ իրական նախադրյալներ ստեղծել առաջիկա տարիներին ՀՀ տնտեսության զարգացման համար, թե  այդուամենայնիվ, Հայաստանի` առանց այդ էլ թույլ տնտեսությունը կհայտնվի նորանոր ցնումների վտանգի առջև` հաշվի առնելով ԵՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի ներկա տնտեսական իրավիճակը, արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները:

Աշոտ Եղիազարյան «ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ միջպետական մակարդակով միավորում է, որն ըստ էության լուծում է Մոսկվայի խնդիրները:  Ռուսաստանը նպատակ ունի իր ազդեցության տակ գտնվող երկրներին, իսկ հետո նաև այն երկրներին, որոնք  դժգոհ են ներկա աշխարհակարգից, հավաքել իր շուրջը: Այսինքն ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ միջպետական միավորում է, որը պետք է ապահովի Ռուսաստանի ավելի հզոր դիրքերից հանդես գալը: Իսկ մեզ համար հեռանկարն անորոշ է:»

Զոյա Թադևոսյան «Հայստանը պետք է հասկանա, թե ԵՏՄ-ի մեջ մենք ինչ դերակատարություն ենք ունենալու: Ի վերջո յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացում և խմբավորման մեջ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր շահը: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ-ում, որևէ տնտեսական շահ բավարարել չի կարող, մեկ պարզ պատճառով, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման և այս հանգամանքն անտեսել չի կարելի: »

Վարդան Բոստանջյան «ԵՏՄ-ին անդամակցությունը քաղաքական հարց է, պետք է հասկանալ, որ մենք գտնվում ենք «մոնստրների» պայքարի արանքում:  Հայաստանը պետք է չվտանգվի: ՀՀ-ն պետք է կարողանա աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում այնպիսի քայլեր կատաել, որ «ոտքի տակ չընկնի»:

Ատոմ Մարգարյան  «11 տարի առաջ երբ Հայաստանն  անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նույնատիպ մտահոգություններ կային, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանը բավականին բարդ իրավիճակներում զարգացման որոշակի խնդիրներ լուծել է:

Հայաստանը չի կարող ոչ միայն զարգանալ, այլև գոյատևել, լինելով փակ, մեկուսի, չեզոք, ունենալով ղարաբաղյան խնդիր, չմտնելով որևէ ինտեգրացիոն պրոեկտի մեջ:

Ծայրահեղ եմ համարում այն տեսակետը, որ Հայաստանը չի կարող ԵՏՄ ծրագրի անդամ լինել: Հայաստանը ծնվել է այդ շուկաներից և հիմա  ետ է գնում, դեպի այն շուկաները, որոնք իր համար բնականոն, համադրելի պայմաններ են առաջարկում: Այլ հարց է, որ ընդհանուր սահման գոյություն չունի, դա իհարկե խնդիր է: Կարծում եմ առաջարկված պայմանների մեջ  հաշվի է առնվել այդ հանգամանքը,  որովհետև տրված անցումային ժամկետը, մոտավեորապես համադրելի է առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար տրված արտոնյալ  6 տարվա ժամկետին:  Հայաստանը հաջողությամբ անցավ այդ փուլը, թեև գյուղատնտեսության որոշակի  խնդիրներ ծագեցին: Ցանկացած մաքսային միություն ըստ էության կոլեկտիվ պրոտեկցիոնիզմի ձև է և դա ուղղված է երրորդ երկրների դեմ: Երբ նայում ենք Հայաստանում  ներմուծման միջին մաքսատուրքը 2.5 անգամ բարձր է մաքսային միության անդամ եռյակի միջին մաքսատուրքից, այս տեսանկյունից լինելու է գնային պրեսինգ Հայաստանի շուկայի վրա: Հատկապես զգայուն ապրանքների գների ՝ բենզին, դեղորայք, ցորեն, մսամթերք, որոշակի բարձրացում կլինի: Մասնագետների գնահտամամբ գնաճը կարող է լինել երկրնիշ թվերի սահմաններում, որը բնորոշ է, թե Ռուսաստանին, թե հատպակես Բելառուսին: Գնաճը՝  մոտավորապես 10-12 տոկոսի սահմաններում, կարող է կայունանալ,  դա բնական շոկային էֆեկտ է: Ինտեգրման ցնցումը բնական պրոցես է և կարող է տևել մեկ, երկու  տարի , բայց ժամանակի ընթացքում պետք է բալանսավորվեն շուկաները: Խոսքը վերաբերում է նաև բանկային տոկոսադրույքներին, բյուջեների դեֆիցիտներին: Այսինքն,  փորձը ցույց է տվել, որ մակրոտնտեսական բոլոր պարամետրերի գծով պետք է տեղի ունենա համահարթեցում:»

Ղարիբ Հարությունյան- «Տնտեսական ցանկացած ինտեգրացման հիմքում պետք է դրված լինի տնտեսական արդյունավետությունը: Իսկ ի՞նչ կարող է տալ այս ինտեգրացումը՝ աղքատության բարձր մակարդակ, արտագաղթի ահագնացող տեմպեր  ունեցող երկրին, ինչպիսին Հայաստանն է: Իհարկե չի բացառվում, որ այդ խնդիրները լուծելու որոշակի հնարավորություն տա:  Ինտեգրացումը կարճաժամկետ դրական ազդեցություն կարող  է ունենալ, սակայն  երկարաժամկետ տեսանկյունից մեր, ԵՏՄ-ին ինտեգրացումը  տնտեսության վրա բացասական ազդեցություն է  ունենալու և տանելու է դեպի տնտեսական անկում:

Հովհաննես Իգիթյան  Հայաստանը գնում  է  մի տեղ, որտեղ չգիտի ինչ է կատարվելու: Կան մի շարք խնդիրներ, որոնցից մեկն այն  է, որ  լուծված չէ Լեռնային Ղարաբաղի մաքսակետի հետ կապված խնդիրը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում
11.10.2017
12:00
Հոկտեմբերի 11-ին ՆՓԱԿ-ում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Երեւանում առաջին անգամ անցկացվող Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին:
Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում
11.10.2017
11:00
Հոկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ