Ասուլիս. Հանրային վերահսկողության դերը իրավապահ մարմինների նկատմամբ
Հոկտեմբերի 10, 11:00

«ՀՀ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործությունեությունը կրում է ձևական բնույթ և չի ծառայում իր հիմնական առաքելությանը»-Մեդիա կենտրոնում այսօր անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, ով  օրեր առաջ հայտարարել էր կարգապահական հանձնաժողովի կազմից դուրս գալու մտադրության մասին: Ասուլիսին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության ներկայացուցչի մեկնաբանությամբ հանձնաժողովն իրականացնում է կառավարության հաստատած կանոնադրության համապատասխան գործառույթներ: Հանձնաժողովը ստեղծվել  է  խաղաղ հավաքների ժամանակ հասարակական կարգն ապահովող ոստիկանների նկատմամբ «կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը քննության առնելու համար»:

Մերուժան Հակոբյանի խոսքով կարգապահական կանոնագրքով ծառայողական քննության ընթացքում է բացահայտվում, թե կատարված խախտումը կոպիտ է, թե, ոչ, ուստի քանի դեռ չի ավարտվել ծառայողական քննությունը, քանի դեռ չի պարզվել խախտումը կոպիտ էր, թե ոչ, հարցը չի կարող դառնալ կարգապահական հանձնաժողովի քննության առարկա, հակառակ դեպքում կխխատվի անմեղության կանխավարկածը:

Արման Դանիելյանի հիմնավորմամբ հանձնաժողովը, սակայն, «խաղաղ հավաքաների իրականացման ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ ստացվել են բազմաթիվ բողոքներ, մինչդեռ 2014թվականի ընթացքում հարուցվել, ապա կասեցվել է ընդամնեը մեկ կարգապահական վարույթ:» 

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ