ՀՀ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործառույթների վերանայման կարիք կա
10.10.2014
11:00
«ՀՀ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործությունեությունը կրում է ձևական բնույթ և չի ծառայում իր հիմնական առաքելությանը»-Մեդիա կենտրոնում այսօր անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, ով օրեր առաջ հայտարարել էր կարգապահական հանձնաժողովի կազմից դուրս գալու մտադրության մասին: Ասուլիսին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության ներկայացուցչի մեկնաբանությամբ հանձնաժողովն իրականացնում է կառավարության հաստատած կանոնադրության համապատասխան գործառույթներ: Հանձնաժողովը ստեղծվել  է  խաղաղ հավաքների ժամանակ հասարակական կարգն ապահովող ոստիկանների նկատմամբ «կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը քննության առնելու համար»:

Մերուժան Հակոբյանի խոսքով կարգապահական կանոնագրքով ծառայողական քննության ընթացքում է բացահայտվում, թե կատարված խախտումը կոպիտ է, թե, ոչ, ուստի քանի դեռ չի ավարտվել ծառայողական քննությունը, քանի դեռ չի պարզվել խախտումը կոպիտ էր, թե ոչ, հարցը չի կարող դառնալ կարգապահական հանձնաժողովի քննության առարկա, հակառակ դեպքում կխխատվի անմեղության կանխավարկածը:

Արման Դանիելյանի հիմնավորմամբ հանձնաժողովը, սակայն, «խաղաղ հավաքաների իրականացման ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ ստացվել են բազմաթիվ բողոքներ, մինչդեռ 2014թվականի ընթացքում հարուցվել, ապա կասեցվել է ընդամնեը մեկ կարգապահական վարույթ:» Հասարակական կազմակերպության ղեկավարի գնահատմամբ ստացվում է, որ հանձնաժողովը որևէ գործողություն չի կատարել, նիստ չի հրավիրել, այսինքն նրա « գործունեությունը կրում է ձևական բնույթ»:

Կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետը հիմնավորող տարբեր մեկնաբանություններ: Արման Դանիելյանը հարց ուղղեց նաև ոստիկանության ներկայացուցչին, թե ինչն է պատճառը, որ ծառայողական քննության ենթարկված գործերը չեն նդառնում հանձնաժողովի քննության առարկան:

Հնչեցրած հարցին  ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պատասխանեց, որ «գործող օրենսդրությամբ հանձնաժողովի գործառույթն է խաղաղհավաքների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի կատարած կոպիտ խախատմանմասին ծառայողական քննության արդյունքները քննելը, իսկ եթե ծառայողական քննության արդյունքում կատարվածը որպես կարգապահական կոպիտ խախտում չեն որակվում, դրանք չեն կարող ներկայացվել հանձնաժողովին:

Երկար քննարկումից, դեմ և կողմ կարծիքներ հայտնելուց հետո կողմերը հանգեցին եզրակացության, որ ծագած խնդրի պատճառներից մեկը հանձնաժողովի գործունեությունը ապահովող կանոնադրությունն  է: Արման Դանիելյանն էլ հայտարարեց, որ իրենք որպես հասարակական կազմակերպություն, առաջարկներ կներկայացնեն առաջարկները խնդիրը կարգավորելու նպատակով, որպեսզի ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև հասարակության լիարժեք վերահսկողությունը: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ