ԵՏՄ անդամակացությանն ընդառաջ. արդար դատաքննության իրավունք այսօր և վաղը
09.10.2014
12:00
Դատական համակարգը ցանկացած պետության ողնաշարն է: Որքան անկախ է դատական համակարգը, այնքան ամուր է, հատկապես ժողովրդավարական պետության ողնաշարը: Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի մասնակիցներ՝Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը գնահատեցին, թե որքանով է Հայաստանում իրացվում Սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիայով նածանշված արդար դատաքննության իրավունքը:

Ավետիք Իշխանյանի խոսքով «դատական իշխանություն, նշանակում է հենց իշխանություն և ոչ թե իշխանության կցորդ: Որպես կանոն մեր իրավունքները հիմնականում խախտում է գործադիր իշխանությունը, իսկ այդ խախտված իրավունքները վերակագնելու համար դիմում ենք դատական իշխանությանը, այն  դատավորին, որին նշանակում է հանրապետության նախագահը»: Ավետիք Իշխանյանի փոխանցմամբ եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններով Հայաստանն իհարկե 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում որոշակի փոփոխություններ կատարեց՝ նկատի ունենալով, որ դրանից հետո Արդարադատության խորհուրդն այլևս ՀՀ նախագահը չի գլխավորում, սակայն դատավորների նշանակումը վերապահված է հանրապետության նախագահին:

«Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի փոխանցմամբ «Freedom House» միջազգային կազմակերպության դիտարկումներով «ավելի քան 6 տարի դատական իշխանության անկախության ցուցիչը չի փոփոխվել»:

Հարկ է նշել, որ վերջերս Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը նշել էր, որ մեր երկրում   դատական համակարգի բարեփոխումների բնագավառներում որոշակի առաջընթաց է արձանագրվել:

Շարունակվում է իրականացվել դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ ծրագիրը, Սահամանադրական բարեփոխումների հայեցարգով ևս դատական իշխանության անկախացմանն ուղղված որոշակի քայլեր նախատեսված են:

Հայկուհի Հարությունյանի խոսքով, սակայն, կատարված բարեփոխումները, ցավոք սրտի, ցանկալի արդյունք չեն տվել: «Պետք է ընդունել, որ դրանց ազդեցությունը կոնկրետ անհատի վրա չի նկատվում, դրական առումով տեղաշարժ կամ չի արձանագրվել կամ շատ փոքր է:»

Ի՞նչ կլինի վաղը:

Հայաստանն այսօր Եվրասիական միության անդամ մյուս երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, համեմատությամբ առաջատար դիրքերում: Հնարավո՞ր է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով մենք զիջենք մեր դիրքերը և ոլորտում հետնընթաց գրանցվի:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով` եթե ԵՏՄ-ն կայանա որպես կառույց, այն լինելու է «քաղաքական կայսրություն», որտեղ անիմաստ կլինի խոսել դատական համակարգի անկախության ու քաղաքական նախաձեռնություններով որևէ հաջողության հասնելու մասին:

Հայաստանում դատական համակարգին առնչվող օրենսդրությունը մշակվում է եվրոպական փորձագետների մասնակցությամբ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հնարավո՞ր է, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով լոկոմոտիվ դառնա և օրինակ ծառայի մյուս երեք պետությունների համար:

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահ է, որ դատաիրավական դաշտում Հայաստանը կկարողանար լինել օրինակ՝ ԵՏՄ անդամ երկրների համար, սակայն հաշվի առնելով քաղաքական դաշտը Հայաստանը չի դառնա այն լոկոմոտիվը, որը Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին կտանի դեպի անկախ դատական իշխանության հաստատման:

Ամփոփելով միտքը՝ Հայկուհի Հարությունյանը փաստեց, որ հետընթաց չգրանցելու համար հանրությունը պետք է հետևողական և պահանջատեր լինի, վերահսկի, որպեսզի գոնե օրենսդրական մակարդակով կատարված փոփոխությունները իրագործվեն: «Հանրությունը պետք է լինի առաջին պահանջատերը: Մենք պետք է ակտիվություն դրսևորենք»:

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ