«Մայրության նպաստը կխորացնի սոցիալական անարդարությունը»
08.10.2014
12:00
«Մայրության նպաստ» գաղափարը հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերին», վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները: Գաղափարին ընդդիմացող քաղաքացիներն և իրավաբանները կողմ լինելով, որ աշխատող կանայք մայրության նպաստ ստանան, միևնույն ժամանակ պնդում են, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը, ոչ թե սոցիալական արդարություն է հաստատում, այլ ընդհակառակը՝ խտրական մոտեցում է ցուցաբերում աշխատող և չաշխատող կանանց նկատմամբ:

Մեդիա կենտրոնի նախաձեռնած այսօրվա  քննարկումը վերաբերում էր սեպտեմբերի 25-ին կառավարության հաստատած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է մայրության նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին, բայց աշխատողների հաշվին:  Հետագայում չի բացառվում նաև, որ  կրճատվի երեխայի խնամքի նպաստի տեւողությունը՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, այն դեպքում, երբ այսօր նպաստը տրվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: 

Քննարկմանը մասնակցում էին.

Փաստաբան Կարեն Մեժլումյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, ինչպես նաև խնդրով մտահոգված կանայք՝ ներկա և ապագա մայրեր, քաղաքացի Տաթևիկ Դավթյանը:

Կնվազի աշխատող կանանց մայրության համար տվող փոխհատուցման չափը

Քննարկմանը մասնակցող իրավաբանների վկայությամբ գործող օրենսդրությամբ, եթե աշխատող կանայք մինչ ծննդյան 70 օրվա եւ հետծննդյան 70 օրվա վճարովի արձակուրդի իրավունք ունեն եւ նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար ստանում են վերջին մեկ տարվա իրենց միջին ամսական աշխատավարձի չափով գումար, ապա կառավարության նախաձեռնած փոփոխությամբ նախատեսվում է այդ գումարը էականորեն կրճատել հետեւյալ կերպ` եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 օրացուցային տարուց պակաս է, ապա հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձի 40 տոկոսից, եթե 1-3 օրացուցային տարի է, ապա հաշվարկը կատարվում է 60 տոկոսից, իսկ եթե 3 տարուց ավելի է, ապա հաշվարկը կատարվում է 80 տոկոսից: 

Նվարդ Փիլիպոսյանի խոսքով մի երկրում, որտեղ բնական աճի ցածր տեմպ է գրանցված, որտեղ կա արտագաղթ, օրենսդրական նման փոփոխությունները կահնանգեցնեն բնական աճի տեմպերի  նվազմանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի դիտարկմամբ` ՀՀ Կառավարությունը հղի կանանց տրվող փոխհատուցումը բերում է նպաստի դաշտ, մինչդեռ դա ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված փոխհատուցում է: Իրավաբանի բնորոշմամբ սա փոքրիկ խորամանկություն է: Իհարկե չաշխատող կանանց պետք է մայրության նպաստ տալ, «բայց դա չի կարող լինել աշխատող կնոջ հաշվին»: Կան բազմաթիվ սոցիալական և իրավական խնդիրներ, նշեց փաստաբանը:

Տաթևիկ Դավթյանի խոսքով օրենսդրական այս նախաձեռնությամբ փաստորեն  կառավարությունը ոչ թե սոցիալական անարդարություն է հաստատում, այլ սոցիալական անարդարությունը խորացվում է: «Հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ երկու կոշիկ ունեցող անձի մեկ կոշիկը տալիս ենք ոտաբոբիկին, արդյունքում երկուսն էլ հավասարապես մեկ կոշիկով են մնում»:

Մինչդեռ կառավարությունը  ներկայացվող փոփոխությամբ բացառում է աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին: ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար որևէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

Այդուհանդերձ խնդրով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամները մտադիր չեն լռել: Նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը, ով դեռ 2010-ից այս խնդրով  զբաղվել է հայտարարեց, որ պատրաստվում են արդեն հաջորդ շաբաթվանից իրենց բողոքի ձայնը բարձրացնել, գրավոր դիմելու են պետական ատյաններին՝ կառավարությանը, գետո նաև Ազգային ժողովին: Քննարկման մասնակցիները նաև փաստեցին, որ օրենսդրական փոփոխություններ կատարում են առանց հանրային քննարկումներ անցկացնելու, առանց կոնկրետ շահառուների տեսակետը հաշվի առնելու: Իհարկե կա խնդիր և խնդիրը պետք չէ լուծել աշխատող կանանց հաշվին, և ներկաներն առաջարկեցի օրինակ վերականգնել  «շքեղության հարկի մասին օրենքը», դա հնարավորություն կտա հարկել հարուստներից և գումարը տրամադրել չունևորին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: 

2010թ. հոկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» գրեթե նույնաբովանդակ օրենք, սակայն   կանանց եւ այլ ակտիվիստների պայքարի շնորհիվ այդ օրենքը փոփոխության ենթարկվեց պայքարողների համար ընդունելոի տարբերակով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ