Ասուլիս. ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. Խոսքի և մամուլի ազատություն
Հոկտեմբերի 7, 15:00

Հայաստանը՝  խոսքի և լրատվամիջոցների գործունեության ազատությունների առումով, շատ ավելի բարվոք վիճակում է քան Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սակայն նկատի ունենալով «որոշ տխուր նախադեպեր, երբ օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը խելք էր սովորեցնում Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պետք է վարվել հասարակական կազմակերպությունների հետ, ապա չի բացառվում, որ  Հայաստանին ստիպեն սահմանափակել խոսքի ազատության շրջանակները:

Հոկտեմբերի 10-ին, ամենայն հավանականությամբ, կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: «Մեդիա կենտրոնը» սկսում է քննարկումների շարք, թե անդամակցությունն ինչ ազդեցություն կունենա մեր երկրի  տարբեր ոլորտների վրա: Թեև իշխանությունները վստահեցնում են, որ պայմանագիրը զուտ տնտեսական է և իրականացվում են միայն տնտեսական  ոլորտի օրենսդրության փոփոխություն, այդուամենայնիվ նկատի ունենալով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի իրականությունը, չի բացառվում, որ անդամակցությունը որոշակի ազդեցություն ունենա նաև մյուս ոլորտների վրա: 

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»