Հայտնի դարձավ Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթողը
07.10.2014
11:00
Հայաստանում առաջին անգամ անցկացված Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթող ճանաչվեց Սոլո Լըրն (Solo Learn) թիմը, որոնց ստեղծած ինտերակտիվ ու խաղարկային կրթական պլատֆորմում օգտատերը կարող է առցանց մասնակցել և´ դիմահարդարման և´ HTML-ի դասընթացներին: Հաղթող թիմը 2015թ. փետրվարի 4-ին կմասնակցի Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք Seedstars սթարթափերի համաշխարհային մրցույթին:

Մրցույթին հայտ ներկայացնելու հրավեր ստացած 35 թիմերից ընտրված 16-ն այսօր մասնակցեցին եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երկրորդ ու երրորդ տեղերը գրաված Ֆորկայզ (Forkize) և Իքսպրես Քյուրեյթ (Express Curate) թիմերը հրավիրվեցին ներկա գտնվելու Ժնևում կայանալիք մրցույթին: Իսկ Լայնշարփ (Lionsharp) թիմն արժանացավ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության սահմանած մրցանակին ամենաստեղծարար սթարթափի համար:

Seedstars Yerevan 2014 սթարթափերի համար մրցույթին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ Seedstars World մրցույթի համահիմնադիր Ալիզեդե Տոնակը նշեց, որ թեպետ Հայաստանը փոքր շուկա է, բայց ընդլայնման մեծ ներուժ ունի, ինչն էլ՝ ազդեցիկ սփյուռքի հետ մեկտեղ, խիստ հետաքրքրական ասպարեզ է դառնում:

Մամլո ասուլիս մասնակցեցին նաև Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արփինե Զուրֆուլահը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, Գրանատուս վենչըրզ ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանը, Մոնիտիս ընկերության ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը, Ռունա Քեփիթըլ ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Գալպերինը, Ազադ Ֆարմասյութիքլզ ընկերության ներկայացուցիչ Քրիստինե Գևորգյանը և Թումոյի հանրային կապերի համակարգող Գայանե Այվազյանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական վիճակն այժմ այնպիսին է, որ ՏՏ ոլորտում առաջընթաց գրանցելու մեծ կարևորություն կա:

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արփինե Զուրֆուլահը նույնպես կարևորեց Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը` նշելով, որ «մենք ունենք անհրաժեշտ միջավայրը, և մենք ունենք տաղանդավոր ու խոստումնալից սթարթափ ընկերություններ, որոնց պետք է ներկայացնել աշխարհին»:

 «Մեզ համար հաջողությունն այն է, որ լինի մի քանի հեռանկարային սթարթափ, որոնք հետագայում հետաքրքիր կլինեն որպես ներդրումային թիրախ», - նշեց Գրանատուս վենչուրային ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանը:

Իսկ Մոնիտիս ընկերության ներկայացուցիչ Միքայել Վարդանյանի դիտարկմամբ` նախկինում ՏՏ ոլորտում խնդիրներն ավելի շատ էին, իսկ այժմ հիմնական բացը կրթությունն է. հարկավոր է երեխաներին՝ ապագա սթարթափ նախաձեռնողներին, նորարարական ոգով մեծացնել դեռ մանկուց:

«Հաջողության երեք հիմնական գրավականներն են շուկան, մարդիկ և տեխնոլոգիաները, և Հայաստանը մեծ ներուժ ունի վերոնշյալ երեք ոլորտներում էլ», - վստահ է Ռունա Քեփիթըլի ներկայացուցիչ Դմիտրի Գալպերինը:

Seedstars Yerevan 2014 –ը կազմակերպել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Seedstars Worldը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության, Ազադ Ֆարմասյութիքլզ  ընկերության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության աջակցությամբ:

Seedstars Yerevan 2014–ը մաս է կազմում “Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով” ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:

Միջոցառման տեղեկատվական գործընկերը Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունն է:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ