ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. Խոսքի և մամուլի ազատություն
07.10.2014
15:00
Հայաստանը՝ խոսքի և լրատվամիջոցների գործունեության ազատությունների առումով, շատ ավելի բարվոք վիճակում է քան Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սակայն նկատի ունենալով «որոշ տխուր նախադեպեր, երբ օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը խելք էր սովորեցնում Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պետք է վարվել հասարակական կազմակերպությունների հետ, ապա չի բացառվում, որ Հայաստանին ստիպեն սահմանափակել խոսքի ազատության շրջանակները:

Հոկտեմբերի 10-ին, ամենայն հավանականությամբ, կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: «Մեդիա կենտրոնը» սկսում է քննարկումների շարք, թե անդամակցությունն ինչ ազդեցություն կունենա մեր երկրի  տարբեր ոլորտների վրա: Թեև իշխանությունները վստահեցնում են, որ պայմանագիրը զուտ տնտեսական է և իրականացվում են միայն տնտեսական  ոլորտի օրենսդրության փոփոխություն, այդուամենայնիվ նկատի ունենալով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի իրականությունը, չի բացառվում, որ անդամակցությունը որոշակի ազդեցություն ունենա նաև մյուս ոլորտների վրա: Այսօրվա քննարկմանը մասնակցում էին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով խոսքի ազատությունը սահմանափակելու որոշ փորձեր Հայաստանում արվեցին, հենց թեկուզ, այսպես կոչված ֆեյքերի մասին օրենքի նախագիծը, որի ընդունումն  իհարկե կանխվեց լրագրողական կազմակերպությունների ջանքերով, հիմա եթե եվրասիական միության բարքերը տեղափոխվեն Հայաստան, արդյո՞ք հասարակությանն ու լրագրողական հանրությանը  կհաջողվի, որպեսզի «Ֆեյքերի» նման փաստաթղթերը չընդունվեն:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վերջերս հրապարակած մամուլի ազատության մասին զեկույցի համաձայն` Հայաստանը զբաղեցում է 78-րդ տեղը 180 երկրների շարքում, մինչդեռ անցած տարի 74-րդ հորիզոնականն էր զբաղեցում:  Կա ակնհայտ հետընթաց: Լրագրողների նկատմամբ բռնությունները, լրագրողների մասնագիտական գործունեությունը սահմանափակելու փորձերը, նախորդ տարվա համեմատությամբ  ավելացել են: Ի դեպ, երբ խորհրդարանում քննարկվում էր «ֆեյքերի» մասին օրինագիծը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն էր հայտնել, նշելով, որ  օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատության նկատմամբ:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով էլ,  այսօր Ռուսաստանում կա գրաքննություն, ուստի պետք այնքան զգոն լինի լրագրողական հանրությունը, որպեսզի մեր երկրում էլ նույնը չկրկնվի: 

Աշոտ մելիքյանի խոսքով խորհրդային տարիներին հայտնի «գլավլիտ» կոչվող մարմնի գործառույթներն այսօր Ռուսաստանում իրականացնում է «ռոսկոմնադզոր» կոչվող մարմինը, որն իր հայեցողությամբ կարող է հրապարակել կամ չհրապարակել այս կամ այն նյութը:

Աշոտ Մելիքյանը հնարավոր համարեց, որ Հայաստանի իշխանություններին պարտադրեն նման մարմիններ ստեղծել: Իհարկե լրագրողական կազմակերպությունները կպայքարեն, կդիմակայեն, բայց «մենք տեսնում ենք, թե տոտալիտար երկրներում ինչպես են բիրտ ուժի կիրառմամբ հարցեր լուծում: Այդ վտանգը մեր աչքի առաջ ունենք և չէինք ցանկանա, որպեսզի Եվրասիական միությունից այդ բարքերը տեղափոխվեն մեր երկիր»:

 

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ