Հայաստանում որակյալ կրթության հասանելիությունը համաչափ չէ
02.10.2014
13:00
Հանրապետության կրթական համակարգում, հատկապես մարզերում, կան լուրջ խնդիրներ: Գյուղական դպրոցներում՝ արտագաղթի, ծնելիության նվազման հետևանքով բնականաբար խիստ նվազել է նաև աշակերտների թիվը, արդյունքում ստեղծվել են բազմահամակարգ դպրոցներ: Այսինքն 45 րոպեի ընթացքում միևնույն ուսուցիչը նույն դասասենյակում պարտավոր է դասավանդել,ասենք առաջինից երրորդ, երբեմն նաև չորրորդ և հինգերորդ դասարանի աշակարտներին: Եվ ինչպես գնահատեց ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը. «Այսպիսով խախտվում է երեխայի որակյալ կրթություն ստանալու իրավունքը»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրիի Սախարովի հիմնադրամ  հասարակական կազմակերպության աջակցությամբ Մեդիա կենտրոնի նախաձեռնած քննարկումը վերաբերում էր հանրակրթության ոլորտում առկա խնդիրներին, բարեփոխումների ընթացքում բացահայտված թերություններին և հնարավոր ակնկալիքներին:

Քննարկման հիմնական բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարության ուսուցիչների վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը, կրթության ազգային ինստիտուտի  Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը, ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Դավթյանը և Կրթության բնագավառի փորձագետ ԵՊՀ դոցենտ Սերոբ Խաչատրյանը:

Հայաստանի նման երկրի համար առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը ավելորդ շքեղություն էր:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով Հայաստանում ավագ դպրոցների ստեղծումը առաջին անհրաժեշտությունը չէր: «Իհարկե կան բարեփոխումներ, որոնք անխուսափելի են, օրինակ 12-ամյա կրթության անցումը, ուսուցիչների մասնագիտացումը, սակայն իմ գնահատմամբ առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը Հայաստանի նման երկրի համար ավելորդ շքեղություն էր»,- ասաց կրթության փորձագետը` հիմնավորել, թե քաղաքակիրթ աշխարհի օրինակով  բարեփոխումներ անելը թանկ հաճույք է.  «Հայաստանը  այսօր կրթությանը հատկացնում է համախառն ներքին արդյունքի մոտ 2,5 տոկոսը: Աշխարհում  միջինը չորս տոկոս է հատկացվում, կան երկրներ, որտեղ մինչև 7 տոկոս հատկացնում են կրթությանը:» Բարեփոխման ամենակարևոր և մարտահրավերային փուլը կատարված փոփոխությունները պահելն ու զարգացնելն է, նշեց Սերոբ Խաչատրյանը՝ փոխանցելով իր մտահոգությունը, որ մեր երկրում լուծված չէ համաչափ զարգացման խնդիրը:

«Այն, ինչ ունենք այսօր Հայաստանում, դա ավելի շատ սելեկտիվ կրթություն է, ոչ թե հանրակրթություն, որոշակի խավի երեխաներ հավաքվում են հատուկ պայմաններով դպրոցներում, մյուսները՝ սովորական,  և անգամ շենքերի արտաքին տեսքից էլ այդ տաբերակումն ակնհայտ է, մի մասը նորոգված է, մի մասը` ոչ: Կրթական խնդիրները չեն ավարտվում  երեխային դպրոց տանելով: 2013 թվականին միջազգային կառուցների անցկացրած հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ աշխարհում կան երկրներ, օրինակ՝ Էստոնիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, որտեղ երեխաներին տալիս են ոչ միայն որակյալ, այլ նաև համաչափ կրթություն: Միայն համաչափ զարգացմամբ է հնարավոր որակյալ կրթություն ապահովել»:

Այնինչ, ըստ Սերոբ Խաչատրյանի, Հայաստանում  երեխաների 30-40 տոկոսն է լավ կրթություն ստանում, մնացած 60 տոկոսը միայն դպրոց է հաճախում:

Կրթության ոլորտում առկա խնդիրները բարեփոխումների հետևանք չեն

Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Նունե Դավթյանի գնահատմամբ,  այն, որ դպրոցում կան խնդիրներ, ոչ թե  հանրակրթության ոլորտի բարեփոխումների, այլ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետևանք է: Իհարկե, ըստ Նունե Դավթյանի՝ ավագ դպրոցների ստեղծման ռազմավարության առաջին տարբերակով  բոլորովին այլ հայեցակարգ էր մշակվել, ըստ որի՝ ամբողջ Հայաստանի տարածքը բաժանվելու էր կրթական գոտիների, միավորելու էին նույն աշխարհագրական և տնտեսական հիմք ունեցող բնակավայրերը, որտեղ ստեղծվելու էին լուրջ տնտեսական բազա ունեցող դպրոցները, որոնք սպասարկելու էին տվյալ կրթական գոտու մեջ մտնող  բնակավայրերին:

«2008-ին հայեցակարգը չընդունվեց, որովհետև անհատական շահերը չթողեցին, որ երկրի մակարդակով կարևոր որոշում ընդունվեր: Եվ որոշվեց ավագ դպրոցներ ստեղծել այն բնակավայրերում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց, իսկ գյուղական բնակավայրերում լինեն հիմնական և միջնակարգ դպրոցներ, անկախ նրանից բավարար քանակով աշակերտ և ուսուցիչ կա, թե ոչ:» Թե՛ Նունե Դավթյանը, և թե՛ ՀՀ ԿԳ նախարարության ուսուցիչների վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը վստահեցնում էին, որ այսօր վաղ է խոսել ավագ դպրոցների կայացման մասին: Կան համակարգված լուծում պահանջող մի շարք խնդիրներ, օրինակ բուհերում մանկավարժների պատրաստման, տրամադրվող միջոցները  խնայողաբար և նպատակային օգտագործելու, դպրոցների միջոցով սահմանամերձ բնակավայրերը պահելու և այլ խնդիրներ:

Կարեն Մելքոնյանի խոսքով այսօր. «Ազգային անվտանգության, սոցիալական պաշտպանության և կրթական խնդիրները միահյուսվում են: Չկա դպրոց, չկա գյուղ:»

Նշելով, որ առկա է նաև վատ կառավարման խնդիր, առաջարկեց, թե կարելի է դպրոցներին տալ միջոցներ հայթայթելու հնարավորություն, այսինքն, ոչ թե ծնողների գումար հավաքելու, այլ նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք:

Քննարկման ընթացքում նշվեց դպրոցները  տարբերակված ֆինանսավորելու հարցը:

Ավագ դպրոցներին օրինակ ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացվում պետության կողմից: Բայց դա էլ բավարար չէ, Նունե Դավթյանի վկայությամբ. «Ավագ դպրոցների մեծ մասն ունի ֆինասական լուրջ խնդիրներ, տրամադրվող միջոցները նույնիսկ աշխատավձի  համար չեն բավարար չեն»:  

Աղքատություն հաղթահարելու համար որակյալ կրթություն է պետք

Դպրոցը ձևավորում է հասարակություն, հասարակությունը ձևավորում է դպրոց

Դպրոցը հասարակության հայելին է, խնդիրները լուծելիս պետք է բազմակողմանի գնահատել իրավիճակը: Խնդիրների լուծման համար պետք է ավելի ակտիվ լինի հանրային մասնակցությունը: Ահա այսպիսի տեսակետներ հնչեցին քննարկման ընթացքում, որին հիմնական բանախոսներից բացի մասնակցում էին ավագ դպրոցի ներկայացուցիչ, Գյումրիում գործող և ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ