Քննարկում. «Հանրակթության ոլորտի բարեփոխումների ազդեցությունը մարզային դպրոցներում»
Հոկտեմբերի 2, 13:00

Հանրապետության կրթական համակարգում, հատկապես մարզերում, կան լուրջ խնդիրներ: Գյուղական դպրոցներում՝ արտագաղթի, ծնելիության նվազման հետևանքով բնականաբար խիստ նվազել է նաև աշակերտների թիվը, արդյունքում ստեղծվել են  բազմահամակարգ դպրոցներ: Այսինքն 45 րոպեի ընթացքում միևնույն ուսուցիչը նույն դասասենյակում պարտավոր է դասավանդել,ասենք առաջինից երրորդ, երբեմն նաև չորրորդ և հինգերորդ դասարանի աշակարտներին: Եվ ինչպես գնահատեց ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը. «Այսպիսով խախտվում է երեխայի որակյալ կրթություն ստանալու իրավունքը»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրիի Սախարովի հիմնադրամ  հասարակական կազմակերպության աջակցությամբ Մեդիա կենտրոնի նախաձեռնած քննարկումը վերաբերում էր հանրակրթության ոլորտում առկա խնդիրներին, բարեփոխումների ընթացքում բացահայտված թերություններին և հնարավոր ակնկալիքներին:

Քննարկման հիմնական բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարության ուսուցիչների վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը, կրթության ազգային ինստիտուտի  Շիրակի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Ղալաչյանը, ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Դավթյանը և Կրթության բնագավառի փորձագետ ԵՊՀ դոցենտ Սերոբ Խաչատրյանը:

Կարդալ ավելին:

 

Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ