Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ԲՈՒՀ-երում
30.09.2014
12:00
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բուհերում լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սկսել մարդկանց մտածելակերպը փոխելով , անհրաժեշտ է, որպեսզի բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք դրսևորվի: Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարեց «Էխո» աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Սերյոժա Օհանջանյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինը, սոցիոլոգ Արմինե Ղազարյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մելինե Նահապետյանը:

Սերյոժա Օհանջանյանի խոսքով, թեև Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, այդուհանդերձ այս 4 տարիների ընթացքում էական առաջընթաց չի արձանագրվել նշված անձանց խնդիրների լուծման առումով: Բուհերում ոչ միայն չկան թեքահարթակներ, այլև լսողական կամ տեսողական խնդիրներ ունեցող անձինք լուրջ խնդիրների առջև են կանգնում համապատասխան գրականություն ձեռք բերելու առումով: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինի փոխանցմամբ « բուհը ոչ պաշտոնապես հայտարարում է հաշմանդամին, որ վերջինիս չի կարող ապահովել կրթությամբ»:

Սոցիոլոգ Արմինե Ղազարյանն էլ նշեց, որ «վաղուց ժամանակն է հրաժարվել սովետական մտածելակերպից, երբ մարդիկ ամաչում են իրենց հաշմանդամ երեխաներից»: «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը շուրջ մեկ տարի է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացնում բուհերում, որի նպատակն է վերհանել առկա խնդիրները և դրանց լուծման համար կոնկրետ առաջարկներ ներկայացնել պատկան մարմիններին:

Քննարկմանը մասնակցող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մելինե Նահապետյանի դիտարկմամբ բուհերում միայն թեքահարթակներ կառուցելով խնդիրները չեն լուծվի, ուստի առաջարկեց աշխատել ասենք երկու բուհի հետ, համատեղ մշակել համապատասխան ծրագիր: Մելինե Նահապետյանն իր առաջարկն ավելի որոշակիացրեց` նշելով. «քանի որ Հայաստանը միացել է Բոլոնիայի կրթական համակարգին, իսկ այդ համակարգում գործում է ազատ տեղաշարժվելու սկզբունքը, այսինքն հաշմանդամություն ունեցող ուսանողները որոշակի դասընթացներ կարող են անցնել մեկ այլ բուհում»: Այսինքն առաջարկվում էր մեկ կամ երկու բուհում սկսել իրականացնել մշակված ծրագիրը հետագայում շրջանակն ընդլայնելու հստակ մտադրությամբ:

«Էխո» հասարակական կազմակերպության նախագահի գնահատմամբ առաջարկն ընդունելի է և քննարկման ենթակա:

Այնուհետև աջակցության կենտրոնի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ դեկտեմբերի վերջին իրենք նախատեսում են հրապարակել կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ զեկույցը և առաջարկները, որոնք կներկայացնեն բուհերին և պետական այն կառույցներին, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 «Մայրաքաղաքի էկոլոգիան. լուծելի , թե՞ անլուծելի խնդիրներ»
13.09.2018
12:30
Սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մայրաքաղաքի էկոլոգիան. լուծելի՞, թե՞ անլուծելի խնդիրներ» թեմայով։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 Երևանի զարգացման տեսլականը. ինչպե՞ս արդյունավետ կառավարել քաղաքը
12.09.2018
12:00
Սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Երևանի զարգացման տեսլականը. ինչպե՞ս արդյունավետ կառավարել քաղաքը» թեմայով։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները»
11.09.2018
11:00
Սեպտեմբերի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Երևանի ավագանու ընտրություններ-2018. Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները» թեմայով, որի շրջանակում ընտրություններին առաջադրված կուսակցությունների ու դաշինքների թեկնածուները ներկայացրեին իրենց առաջարկներն ու լուծումները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ