Գործազուրկները՝ տեղեկության, գործատուները վստահության պակաս ունեն
24.09.2014
14:00
Օրենսդրական փոփոխության արդյունքում, երբ վերացվեց գործազրկության նպաստը, նվազեց զբաղվածության կենտրոններում գրանցվողների թիվը: Ենթադրվում է, որ նաև այդ պատճառով է նվազել գործազրկության թիվը հանարպետությունում:

«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ՝ Գորիս քաղաքի մամուլի ակումբում անցկացված  քննարկման թեման էր  «Զբաղվածության և գործազրկության խնդիրները Սյունիքի մարզում»:

Քննարկմանը մասնակցում էին՝

Արտակ Մանգասարյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետ

Արամ Մուսախանյան Գործընկերություն և ուսուցում ՀԿ

Նունե Աղաթելյան Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանի փոխանցմամբ Սյունիքի մարզում գործազրկության ցուցանիշը մյուս մարզերի համեմատությամբ լավ է,  իսկ նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ նվազել է: Հարցին, թե կա արդյո՞ք համապատասխան ուսումնասիրություն պարզելու, թե որոնք են գործազրկության նվազման  պատճառները գործակալության պետն անկեղծ պատասխանեց, որ խորքային ուսումնասիրություն չի կատարվել, թվարկեց հնարավոր մի քանի պատճառ, դրանցից մեկը արտագնա մեկնողներն են, մյուսը որ գործազրկության նպաստը վերացնելուց հետո զբաղվածության  կենտրոններում ավելի քիչ թվով գործազուրկներ են գրանցվում:  

Գործընկերություն և ուսուցում ՀԿ ներկայացուցիչ Արամ Մուսախանյանն էլ հայտարարեց, որբացիզբաղվածության և գործազրկության խնդիրներից կա նաև հանրության ոչ բավարար տեղեկացված լինելու խնդիրը: Նրա խոսքով «գործատուները ոչ  տեղեկացված են, ոչ էլ վստահում են պետության կողմից  իրականացվող ծրագրերին»:

Տեսակետ հնչեց նաև, որ տասնյակ տարիներ  Գորիսի համալսարանը պատրաստում է ինժեներների, տնտեսագետների, բայց այդ մասնագետների պահանջարկը չկա կամ գուցե շատ քիչ է, արդյունքում բուհի շրջանավարտներն իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել:

Մասնագիտական կողմնորոշման հարցը լուրջ խնդիր

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ լուրջ խնդիր է մասնագիտություն ընտրելու հարցը, մեր ժողովրդին հատուկ ավանդույթով շատ հաճախ մասնագիտություն են ընտրում մոդայից ելնելով կամ ծնողների, ընկերների հորդորով: Իհարկե այսօր գործում են վերամասնագիտացման ծրագրերը, բայց դրանք կարճաժամկետ են՝ առավելագույնը երեք ամիս, հետևաբար դրանցից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Չի կարող, ասենք, տնտեսագետը երեք ամսվա ընթացքում լավ ծրագրավորող դառնա կամ մեկը երեք ամսվա ընթացքում լիարժեք տիրապետի որևէ օտար լեզվի, ասաց ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության գործակալության պետը:

Մարզերում այսօր բժիշկների և ուսուցիչների մեծ պահանջ կա, գործում է  «Աշխատանքի  գործուղում այլ վայր» ծրագիրը, որով նախատեսված է փոխհատուցում և հավելավճար այն մասնագետներին, ովքեր կհամաձայնեն և պատրաստ են աշխատել իրենց բնակավայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ բնակավայրում: Ըստ Արտակ Մանգասարյանի՝ վերամասնագիտացման դասընթացների շրջանավարտների առնվազն 50 տոկոսը պետք է աշխատանք ստանա: Ըստ մոտավոր վերլուծության՝  մյուս 50 տոկոսն էլ եթե չի գրանցվում զբաղվածության կենտրոններում, ուրեմն աշխատանք գտել է:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ