Մեդիա կենտրոնի հյուրն է ՀՀ-ում ՄԹ դեսպան Քեթի Լիչը
23.09.2014
11:00
Այսօրվա սերնդի համար Շոտլանդիայի անկախության խնդրին վերջակետ է դրվելու: Հանրաքվեի արդյունքում, սակայն, «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»:

Շոտլանդիայի հանրաքվեն պատմական նշանակություն ուներ նաև այն առումով, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավորություն  ստանձնեց վերանայել ոչ միայն Շոտլանդիայի, այլ նաև թագավորության կազմում ընդգրկված՝ Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Անգլիայի ժողովուրդների մի շարք իրավունքներ:

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ  հրավիրված մամուլի ասուլիսում  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչն, անդրադառնալով  սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին և նշանակությանը, լրագրողներին փոխանցեց ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գնահատականները:

Շոտլանդական հանրաքվեն` նախադեպ այլ երկրների համար

Հարցին, թե կարող է Շոտլանդիայի հանրաքվեն նախադեպ դառնալ այլ երկրների համար, ՀՀ-ում ՄԹ դեսպանը պատասխանեց, թե դժվար է ընդհանուր դասեր քաղել Շոտլանդիայի անկախության հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր հիմնախնդիր պահանջում է ուրույն մոտեցում և ուրույն լուծում: Դեսպան Լիչի խոսքով` յուրաքանչյուր հակամարտության պարագայում, երբ հակասության մեջ են ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները, խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց յուրաքանչյուր հակամարտության լուծումը տարբեր է: «Ես կրկին օրինակ կբերեմ մեր փորձից, թե ինչպես մենք աշխատեցինք Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ: Շոտլանդիայի պարագայում մեզ մոտ ստացվեց, որովհետև ներգրավված բոլոր կողմերը հետևում էին խաղաղության սկզբունքին, և նրանք համաձայն էին ամեն դեպքում ընդունել քվեարկության արդյունքները: Այսօր Հյուսիսային Իռլանդիայի հանրաքվեի մասին խոսք չկա, բայց կա «բարի ուրբաթի» համաձայնագիրը` կնքված 1998 թ., որտեղ նշված է, որ եթե Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, դա կընդունվի: Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի երկու համայնքները հակասական մոտեցումներ ունեն, թե ինչպես  կազմակերպեն իրենց ապագան»:  Ի դեպ, Շոտլանդիայի հանրաքվեն ուրույն էր նաև գրանցված մասնակիցների ռեկորդային թվով:

Հայաստան ՆԱՏՕ  արդյունավետ համագործակցությունը հրաշալի օրինակ 

Դեսպան Քեթի Լիչը, պատասխանելով հարցին, թե որքանով կարող է խորանալ Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության շրջանակները, ասաց, թե  ՆԱՏՕ-ն փորձում է քաջալերել իր հետ համագործակցող երկրներին, որպեսզի նրանք ևս նպաստեն միջազգային անվտանգության պահպանմանը: ՆԱՏՕ-ն առաջարկում է իր աջակցությունը, բայց  համագործակցող երկիրն ինքն է որոշում կայացնում:

«Այս համատեքստում Հայաստանը հրաշալի օրինակ է, որ իր ռազմավարական անվտանգության տեսանկյունից  կարողանում է համագործակցել և ՀԱՊԿ-ի, մասնավորապես Ռուսաստանի, և ՆԱՏՕ-ի հետ:

Լրագրողների խնդրանքով դեսպան Լիչն անդրադարձավ նաև տարածաշրջանի անվտանգության պահպանման, ինչպես նաև  հակամարտությունների կարգավորման խնդիրներին:

ՀՀ-ՄԹ համագործակցությունը կշարունակվի Բրիտանական աշուն ծրագրի շրջանակներում

Մամուլի ասուլիսի ավարտին  դեսպան Քեթի Լիչը ներկայացրեց  ՀՀ-ում ՄԹ դեսպանատան նախաձեռնած միջոցառումները «Բրիտանական աշուն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակելու է զարգացնել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը կրթության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ