Ասուլիս. Համագործակցություն ի նպաստ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման
Սեպտեմբերի 19, 11:00

«Բովանդակալից մասնակցությունը և պետական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը արդյունավետության գործունեության գրավականն են»: «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացված ասուլիսին ասաց «Օքսֆամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը:

2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է 3985 հասարակական կազմակերպություն: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը, ենթադրվում է, որ  դրանք պետք է էական ազդեցություն ունենան հանրային-քաղաքական գործընթացների վրա: «Մենք պետք է որակյալ ու բովանդակալից մասնակցություն ապահովենք հանրային պրոցեսներին: Ես կարծում եմ, որ դա է քաղաքացիական հասարակության դերը: Վերջին տարիներին կարելի է նշել, որ մենք ունենք ավելի ակտիվ, ավելի հասուն ու կայացած քաղաքացիական հասարակություն: Սակայն այդ 3000-ից միայն մի քանիսն են, որ բացի ծառայություններ մատուցելուց կարողանում են որոշակի ազդեցություն ապահովել»:

«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խմբի նախաձեռնությամբ և «Մեդիա կենտրոնի» աջակցությամբ  անցկացված ասուլիսին մասնակցում էին նաև հասարակական և պետական հատվածների ներկայացուցիչներ՝ Արմեն Ղալումյանը՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (ՔԶՀՀ), Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպություն, Նորայր Բալայանը՝ ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ, Էլինար Վարդանյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար:

Ասուլիսի թեման էր «Հասարակական և պետական հատվածները հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության»:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ