Խոսքից՝ կոնկրետ գործողությունների ժամանակն է արդեն
12.09.2014
12:00
«Մինչեւ իշխանությունները խոսքից չանցնեն գործողությունների, այսպիսի դեպքերը կկրկնվեն»: «Մեդիա կենտրոնում» լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին ասուլիսի ընթացքում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ԱԺ մուտքի մոտ Ա1+ հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությանը: Ասուլիսին մասնակցում էին նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը:

Լրագրողական հանրությունն ավելի հետևողական պետք է լինի

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանի կարծիքով իրավիճակը փոխելու խոսքի ազատության սահմանափակումը , ինչպես նաև լրագրողների նկատմամբ ցանկացած տիպի ոտնձգությունները  կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի լրագրողական հանրությունը , ինչու չէ, նաև քաղաքացիական հասարակությունը ավելի հետևողական լինեն , դիմեն դատական ատյաններին երկրի ներսում, հաջողության չհասնելու դեպքում, նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: ›«Միշտ  պետք է դրսևորել հետևողականություն, անգամ, եթե առաջին ժամանակահատվածում այդ հետևողականությունը բախվում է պատի: Դա նորմալ է, բոլոր քաղաքակիրթ երկրներում այս ճանապարհն անցել են և մենք էլ պետք է անցնենք այս ճանապարհը: Իրավաբան Տիգրան Եգորյանի մեկնաբանությամբ, եթե հասարակությունը հետևողականորեն ճնշումներ գործադրի օրենքներն ու մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների նկատմամբ, ապա ժամանակի ընթացքում կհասնեն նրան, որ նման պաշտոնայները արարքին արժանի պատասխանատվության կենթարկվեն:

«Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանն էլ ընդունելով հետևողական լինելու անհրաժեշտությունը, ավելացրեց, որ բացի դրանից լրագրողների մոտեցումները  պետք է խստորեն փոխվեն. «Պետք է սաստել, կանգնացնել: ԶԼՄ-ները պետք է ակտիվ լուսաբանեն: Լրագրողները պետք է ոտքի կանգնեն, հանրությունը պետք է ոտքի կանգնի, միտինգներ պետք է սկսեն, որովհետեւ դա նշանակում է հասարակության բերանը փակել: Յուրաքանչյուրի արձագանքը պետք է լինի ոչ թե սոցցանցերում գրել, թե վա՜յ, այս ի՞նչ տեղի ունեցավ, այլ պետք է լինի քայլ, արձագանք»:

Պետական ծառայողը պետք է  իրազեկ լինի ԶԼՄ-երի մասին օրենսդրությանը

Սուրեն Դեհերյանի խոսքով անվտանգության աշխատակիցենրը հավանաբար պետք է լրացուցիչ տեղեկություններ ստանան լրատվամիջոցների դերի, պարտականությունների մասին: Այսինքն, անվտանգության աշծատակիցները և գուցե այլ պաշտոնյաներ պետք է դասընթացներ անցնե՞ն ազատ խոսքին վերաբերող ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների վերաբերյալ: Այս հարցին ի պատասխան Աշոտ Մելիքյանն արձագանքեց, թե խորհուրդ պետք է տալ, որ գուցե պետական ծառայողը աշխատանքի ընդունվելուց առաջ  նաև քննություն հանձնի, որպեսզի պարզվի, թե նա որքանով է տեղեկացված  տեղեկատվության և  խոսքի ազատությանը վերաբերող օրենսդրությանը «պետք է պետական ծառայողն իմանա, թե ինչ ցանկի տեղեկություններ պետք է տրամադրի հանրությանը, ըստ օրենքի: Արդեն ժամանակն է, որ երբ ինչ-որ անձ ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ ընդունվում է կուսակցություն, կամ ինչ-որ անձ ուզում է պետական ատյանում պատասխանատու աշխատանքի անցնել, պետք է տեստ անցնի՝ լրագրողների հետ շփվելու: Եթե նրանք ի վիճակի չեն, չեն կարողանում շփվել լրագրողների և լրատվամիջոցների  հետ, ուրեմն նրանց համար դեռ շուտ է քաղաքականությամբ զբաղվել կամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելը»:

Այլեւս հնարավոր չէ սուս մնալ

Աշոտ Մելիքյանն  ասաց, որ հույս չունեն, որ դատախազությունը կարձագանքի իրենց տարածած հայտարարությանը, եթե չարձագանքի այլ մեթոդներով են հետևողականորեն շարունակելու իրենց պայքարը խոսքի ազատության  դեմ ոտնձգություններին: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» նաև դատական ատյաններում է պաշտպանում լրագրողների շահերը: «Այլեւս հնարավոր չէ սուս մնալ, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ գործընթաց եղավ Անի Գեւորգյանի գործում, ինչ ցինիկ որոշում ընդունեց ՀՔԾ-ն: Հետեւելու ենք այս ամենին»

Բարձրացվեց նաև լրագրողական հանրության համերաշխության հարցը: Սուրեն Դեհերյանի խոսքով լավ կլիներ, որպեսզի «տուժած լրագրողի պաշտպանները շատ լինեին»: Խետք է ընդհանրապես հանրությունը ոտքի կանգնի, որովհետև ազատ խոսքը սահմանափակելու փորձն անգամ, նշանակում է «փակել հանրության բերանը»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ