ԻԱԿ-ը շարունակում է վերահսկել պետական մարմինների աշխատանքը
11.09.2014
11:00
Սեպտեմբերի 26-ին, տեղեկատվության ազատության միջազգային օրվան ընդառաջ, «Ինֆորամացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ավանդական «ոսկե բանալին» և «ժանգոտ կողպեքը» կհանձնի պետական կառավարման մարմիններին և գերատեսչություններին: Հայաստանում առաջին անգամ ներդրվել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակի գնահատման նոր համակարգ:

Հարցման ենթարկված 37 պետական մարմիններից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսով լավագույն ցուցանիշն ունեն Արմավիրի մարզպետարանը, Արդարադատության նախարարությունը, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզպետարաններն ու Տարածքային կառավարման նախարարությունը: Հարցմանը չի մասնակցել մշակույթի նախարարությունը և ստացել 0 միավոր:

ԻԱԿ-ի մշակած գնահատման համակարգով չափանիշները  բաժանվում են երեք հիմնական խմբի: Առաջինը, թե որքանով է պետական կառավարման մարմինը քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների հարցումներին ժամանակին տրամադրում ամբողջական տեղեկատվությունը, այնպես, ինչպես դահմանված է օրենքով: Երկրորդը՝ որքանով է տվյալ մարմինը աշխատում սեփական նախաձեռնությամբ, հրապարակում իր տրամադրության տակ եղած եղած տեղեկատվությունը և երրորդ՝  գնահատվում է տեղեկատվություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք ՏՏ-ն բավարար մարդկային ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, և որքանով է ՏՏ-ն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով այս տարի գնահատվել են  նաև ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը և Նախագահի աշխատակազմը։ Կենտրոնը, սակայն, չի  սահմանափակվել ուղարկված հարցաշարի պետական մարմինների տված պատասխաններով, օբյեկտիվությունը ապահովելու համար կենտրոնը դրանք ստուգել է տարբեր գործիքների միջոցով:

Ըստ Շուշան Դոյդոյանի  պետական մարմիններն այժմ  խորամանկ քաղաքականություն են որդեգրել,  հարցերին պատասաններ ուղարկելով, այդուամենայնիվ դրանց չեն պատասխանում: « Պատասխանում են, բայց դա այն չէ, ինչ մեզ է պետք, այս առումով պետական մարմինները հմտացել են»:  ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ փաստեց, որ   «գրանցվել են դեպքեր, երբ պատասխանները անհիմն են եղել, ոչ ամբողջական, անգամ զավեշտալի»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ