Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը
08.09.2014
11:00
Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, մնում է այնպես, ինչպես 20 տարի առաջ էր: Շփման գծում լարվածությունը պահպանվում է, իսկ այս տարվա հուլիս օգոստոս ամիսներին լարվածությունն ավելի սրվեց, ինչ արդյունքում, ցավալիորեն մահանում են այն երիտասարդները, ովքեր ծնվել են 1994 թվականին հրադադարի հաստատումից հետո:

«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկար» թեմայով «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի» և Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված քննարկմանը մասնակցում էին   ԱՄՆ փորձագետ, Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան՝ Թոմաս Դե Վաալը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ՝ Սերգեյ Մինասյանը, հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը: Քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցում էր նաև «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» ադրբեջանական գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը:

Թոմաս դե Վաալի  բնորոշմամբ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակացությունների ձևական կողմն է միայն  պահպանվում, չկա բովանդակությունը: Եվ կողմերը հանդիպումներից հետո հանդես են գալիս կամ հայրենասիրական հռետորաբանությամբ կամ էլ սահմանափակվում  են չոր տեղեկություններ հաղորդելով: «Ինչպես ֆրանսիացիներն են սիրում ասել, ամեն ինչ փոխվում է, բայց ամեն ինչ մնում է նույնը», - այսպես բնութագրեց Թոմաս դե Վաալը հակամարտության կարգավորման գործընթացը:

Քննարկմանը տեսազանգով միացած IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը համաձայնելով հնչեցրած տեսակետի հետ, որ հայրենասիրական հռետորաբանությունը շատ է, ինչը հատկապես Ադրբեջանից է շատ հնչում, այսպես պատճառաբանեց, որ «Հայաստանում համարում են, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանական կողմը մտածում է, որ պատերազմը դեռ շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն վերադարձրել, իրենց կարծիքով գրավված տարածքները» :

Քննարկման մյուս մասնակից՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ՝ Սերգեյ Մինասյանի կարծիքով հակամարտության կարգավորման ձգձգումը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հարցով շատ քիչ մարդ է զբաղվում և քիչ մարդ է տեղյակ: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ