ԱԺ 5-րդ նստաշրջանի գործունեության ամփոփում
05.09.2014
14:00
«Ակնհայտ է, որ ՀՀ-ի ներկա պառլամենտը չի կարող ապահովել պառլամենտարիզմի բացարձակ դրսևորումները»- Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ներկայացված արդյունքներից եզրակացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի  ղեկավար Լուսինե Վասիլյանը և ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը ներկայացրեցին 5-րդ  գումարման Ազգային ժողովի  5-րդ նստաշրջանի  գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Զեկույցում ներկայացվել են 5-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի և ԱԺ խմբակցությունների գործունեության հիմնական ցուցանիշներն ու  ընդհանուր միտումները,  նստաշրջանի ընթացքում ընդունված մոտ մեկ տասնյակ օրենքների  դիտարկման արդյունքները: Անդրադարձ է կատարվել ԱԺ վերահսկողական գործառույթին, նաև՝  ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին:

Ասուլիսին  մասնակցում էին նաև պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը և Արծվիկ Մինասյանը:

Նստաշրջանը թվերով

ԱԺ մոնիթորինգի արդյունքների համաձայն

  • 5-րդ նստաշրջանի ընթացքումընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն  7-ինը` ԱԺ պատգամավորները: Օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է: Եթե 4-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն  տոկոսային հարաբերակցությունը 87/13 էր, ապա 5-րդ նստաշրջանում ` 95/5: 
  • Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված 2 արտահերթ նստաշրջանի  9 օրերի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենք է ընդունել, քան գարնանային ողջ նստաշրջանի 5 ամիսների ընթացքում. 143 օրենքից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջաններում:
  • 6 տասնյակից ավելի օրինագծեր կառավարությունը համարել է անհետաձգելի, և խորհրդարանն անխտիր բոլորի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով հաջորդ ընթերցումները կազմակերպելու որոշումներ է ընդունել. կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել անհետաձգելի համարելու պատճառները, խորհրդարանը դրանցով չի հետաքրքրվել:
  • 3 տասնյակից ավելի օրինագծեր՝ մի քանի հարյուր էջ ընդհանուր ծավալով, օրենք դառնալու ճանապարհը խորհրդարանում սկսել են հունիսյան  արտահերթի առաջին օրը (հունիսի 18) և 4-րդ օրն արդեն դարձել են ընդունված օրենքներ: Ամենավիճահարույց օրենսդրական փաթեթները` կուտակային կենսաթոշակների (11 օրինագիծ) և շրջակա միջավայրի  (3 օրինագիծ) մասին,  բոլոր 3 ընթերցումներն անցել են ռեկորդային ժամանակահատվածում ՝ մեկ օրում: 
  • Նստաշրջանի ընթացքում ընդունվել է մեկ օրինագիծ, որի  տակ ստորագրել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները (Ազգային ժողովում գլխավոր դատախազի հաղորդում ներկայացնելու ընթացակարգի մասին), իսկ պատգամավորների նախաձեռնությունների արդյունքում  նստաշրջանի ընթացքում ընդունված բոլոր 7 օրենքների հեղինակները  հանրապետականներն են` միայնակ կամ այլ խմբակցությունների հետ:

Նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քառյակի հեղինակած ոչ մի օրինագիծ չի ընդունվել: Նիստերի դահլիճում քննարկված և քվեարկությամբ մերժված 5 նախաձեռնություն  օրակարգ է ընդգրկվել արտահերթ ընթացակարգով:  Քառյակի ավելի քան 2 տասնյակ օրինագիծ գլխադասային հանձնաժողովներում դրական եզրակացություն չի ստացել, օրակարգ չի ընդգրկվել կամ հետաձգվել է:

Մեր խնդիրը մեր քաղաքական համակարգի մեջ է

ԱԺ պատգամավոր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մեկնաբանությամբ լեկույցում առկա փաստերը լրջագույն գնահատականներ են, մասնավորապես, այն, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը օրենքների մեծ մասը անց է կացրել արտակարգ ռեժիմով՝ 143-ից 77-ը անցել է արտակարգ ռեժիմով,  պարզապես խայտառակություն է:

Արդյո՞ք հնարավոր է խորհրդարաննի նման պատկերի պայմաններում անցնել պառլամենտական համակարգին, հարցին ԱԺ պատգամավոր ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանեց.  «Ակնհայտ է, որ ՀՀ-ի ներկա պարլամենտը չի կարող ապահովել պարլամենտարիզմի բացարձակ դրսևորումները», ապա հավելեց, որ անհրաժեշտ է փոխել ընտրական համակարգը «եթե չփոխենք ընտրական համակարգը, չենք ունենա որակյալ պառլամենտ»:

«Մեր խնդիրը մեր քաղաքական համակարգի մեջ է, մեծամասնականի և համամասնականի մեջ չէ».,- ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հանդիպման ավարտին «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի  ղեկավար Լուսինե Վասիլյանն ամփոփելով միտքն ասաց, որ այս զեկույցի և իրենց կատարած աշխատանքի նպատակն, առաջին հերթին, ընտրողին իրազեկելն է, «Սա ուղերձ է ընտրողին»:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրն իրականացրել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: Ծրագրի իրագործումն ու զեկույցի  հրատարակումը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի կողմից:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ