Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ
03.09.2014
17:00
«Հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը չի ստորագրվի. Հոկտեմբերի 10-ին անդամակցություն տեղի չի ունենա»: «Մեդիա կենտրոն»-ում «Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով բանավեճի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ-վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Անդամակցությունն անշուշտ կլինի, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները, համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացված «Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով բանավեճի մասնակիցների տեսակետները շարունակում մնալ հակասական Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կայացրած որոշումից մեկ տարի անց: 

Բանավեճին մասնակցում էին

Անուշ Սեդրակյանը-քաղաքական մեկնաբան

Ստյոպա Սաֆարյանը- քաղաքագետ, վերլուծաբան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար  

Արթուր Ղազինյանը- ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Վարդան Խաչատրյանը- ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ

Երվանդ Բոզոյանը - քաղաքագետ

Լևոն Շիրինյանը – քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյանը համոզված պնդում է, որ  որ Հայաստանը Եվրասիական միությանը միանալու որոշումը կայացրել է ճնշումների, շանտաժների արդյունքում: Եվ չնայած հայտարարվում է, որ ՀՀ-ն միանում է այդ միությանն անվտանգության երաշխքիներից ելնելով, այդուհանդերձ  2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, ըստ վերլուծաբանի, անվտանգության ռիսկներն ավելացել են: 

Քաղաքագետ Վարդան Խաչատրյանի խոսքով, մի տարածաշրջանում, որտեղ վտանգը գնալով ահագնանում է, ունի իր հրամայականը՝ անվտանգության համակարգի փոփոխություն հնարավոր չէ: Քաղաքագետը նշեց նաև, որ անդամակցելով Մաքասային միությանը, պետք է հիշել, որ «քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսությունը շարունակվում է, կամ-կամ-ի հանգամանքը պետք է ժամանակի ընթացքում դուրս գա»:

Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի  կարծիքով  ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը Հայաստանին տվեց կարճատև դադար, բայց այդ որոշակի դադարն աշխատում է ի վնաս Հայաստանի, այս ժամանակահատվածն աշխատում է նաև ի վնաս այն տնտեսական համակարգի, որին մենք պատրաստվում ենք ինտեգրվել: «Ռուսաստանը իզոլացվում է քաղաքական աշխարհից, թե տնտեսապես, թե քաղաքականապես»: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցությանն, ապա քաղաքական մեկնաբանը հնարավոր  համարում է, որ Հայաստանը ֆորմալ ստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, բայց միայն այդքանը, ժողովրադական խոսքով ասած «անունը կլինի, ամանում ոչ», Հայաստանը դրանից հետո  կսպասի ռուսական բևեռի փլուզմանը: 

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն ասաց, որ Հայաստանի՝ Եվրասիական միության միանալու որոշումը սխալ էր, քանի որ Հայաստանում չկար տնտեսական որևէ հենք անդամակցելու այդ տնտեսական կառույցին:

Ըստ նրա, և Հայաստանը, և ՌԴ-ն նախորդ տարի սեպտեմբերի 3-ին արված ՀՀ հայտարարությունից՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին, իրենց սպասելիքներն ունեին. ՌԴ-ի սպասելիքները՝ Հայաստանը չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, կընկնի ՀՀ-ի վարկանիշը, Հայաստանի՝ էժան գազ կունենա և ղարաբաղյան հարցում ՌԴ-ն չեզոքություն կպահպանի. «Մենք ստացանք մերը, իրենք՝ իրենցը» , ամփոփեց միտքը Արթուր Ղազինյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ այն կարծիքին է, որ անդամակցությունը ինչպես ՄՄ-ին, այնպես էլ ԵՏՄ-ին  անշուշտ կլինի, բայց, ըստ նրա,  Հայաստանի համար  շատ կարևոր է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական , մշակութային հարաբերությունների ամրապնդումը:  Լևոն Շիրինյանը համոզված է, որ  ռուսական բևեռը կայանում է: 

Երվանդ Բոզոյանի մեկնաբանությամբ, երբ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն էր իրականացնում «մեր սահմանններին կրակոցներ չկային, փայլուն հավասարակշռված հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ և ոչ մի խնդիր չկար: Հիմա գնում է պայքար Ռուսաստանի և Արևոմւտքի միջև Ադրբեջանի համար, մենք դառնում ենք ֆուտբոլի գնդակ մեր իսկ խելքի պատճառով»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Դեկտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ