Երևանում մեկնարկեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը
01.09.2014
13:00
Սերդար Յըլմազի ու Գագիկ Չարչյանի ղեկավարությամբ Թուրքիայից և Հայաստանից երիտասարդ նկարիչների խումբը Երևանում կմասնակցի վարպետաց դասերի, միջոցառումների, ինչպես նաև կնկարազարդի երևանյան պատերից մեկը: «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում Երևան ժամանած թուրք նկարիչներն այստեղ կանցկացնեն 8 օր:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մասնակից խմբերի ղեկավարներ Սերդար Յըլմազն ու Գագիկ Չարչյանն, ինչպես նաև Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը ներկայացրեցին նախագիծը, մասնակիցներին ու իրենց սպասումները նախագծից:

Ներկայիս հայ ու թուրք սերունդները կարող են վերացնել փակ սահմանները

«Հայաստանի ու Թուրքիայի այս սերունդն ունի առավելություն. կարող են առանց սահմանների ստեղծագործել միասին, շփվել իրար հետ», - հայտարարեց Սերդար Յըլմազը` նշելով, որ եթե տարիներ առաջ սահմանը փակ էր իր համար, այժմ ինքն ուրախ է` սահմանները բացվել են իր 4 ուսանողների համար:

Հայաստանի նկարիչների խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը վստահ է, որ սահմանները միայն աշխարհագրական չեն. դրանք հանրության` յուրաքանչյուր անհատի մեջ են, իսկ արվեստն օգնում է վերացնել այդ սահմանները:

«Արվեստագետները չեն քննարկում միայն տեղային խնդիրներ, այլ դիտարկում են դրանք համամարդկային պրիզմայից: Շատ լավ առիթ է վերանայել խնդիրները, որոնք կան և´ համամարդկային տեսանկյունից և´ տեղային մշակութային իմաստով», - հայտարարեց հայ նկարիչների խմբի ղեկավարը:

Սերդար Յըլմազը ցավով նշեց, որ իր երկրում ավելի հաճախ փորձում են ինքնությունը դարձնել միատեսակ, ինչը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին վախենալ տարբերություն ասվածից, բայց իրականում տարբեր մշակույթների կրողների հետ շփվելիս մարդ հասկանում է, որ հնարավոր է լինել տարբեր, բայց նաև շատ նման:

Իսկ Գագիկ Չարչյանի դիտարկմամբ` նման նախագծերն անփոխարինելի են հայ-թուրքական հարաբերությունների «միստիֆիկացիայից ազատվելու համար», և այստեղ լավագույն միջոցն առանց միջնորդների շփումն է:

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը մեկ քայլ է դեպի հայ-թուրքական հարաբերություններիկարգավորումը

«Այս նախագիծն առաջինն է, որում ընդգրկված են հայ ու թուրք երիտասարդ նկարիչներ», - հայտարարեց ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը` նշելով, որ արվեստն ու նման նախագծերն այն լույսն են, որոնք լուսավորում են Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կառուցած ճանապարհը, որը տանում է դեպի երկխոսություն:

Նախագծի առաջին փուլը մեկնարկեց այսօր Երևանում, իսկ երկրորդ փուլը լինելու է հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում:

Սեդա Մուրադյանն ընդգծեց, որ միջոցառումները բաց են բոլորի համար` վարպետաց դասերը, բացօթյա արվեստնոցները, հանդիպումները:

«Նախագծի ավարտին նկարիչները կնկարազարդեն երևանյան պատերից մեկը, և հուսով եմ` այդ հետքը, որ մնալու է Երևանում, մեզ դեռ երկար կհիշեցնի արվեստի միջոցով երկխոսելու կարևորության մասին: Այն ոչ թե կդառնա վերջակետն այս նախագծի, այլ ստորակետը, որից հետո մենք կանցնենք Ստամբուլի փուլին», - ընդգծեց Սեդա Մուրադյանը:

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քյուլթյուր հասարակական կազմակերպությունները «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 18 ամսյա ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ի հունվարին, իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը:  Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում: Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված մշակութային և կրթական ծրագրերի միջոցով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ