Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն
29.08.2014
11:30
1993թ.ից հետո Հայաստանում ծնված տղաների թիվը 50.000-ով ավելի շատ է, քան աղջիկ երեխաներինը, ինչն էլ վկայում է, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է սեռով: Հատկապես սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումներ կատարվում են երրորդ երեխայի դեպքում: Որոշ տվյալների համաձայն տարեկան մոտ 1000-1200 աղջիկ չի ծնվում հենց սեռի պատճառով: Հայաստանն այս առումով աշխարհում երրրոդ տեղն է զբաղեցնում Չինաստանից և Ադրբեջանից հետո:

Ինչպե՞ս բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, Ինչպե՞ս փոխել հանրության մտածողությունը

Մեդիա կենտրոնում այսօր հրավիրված քննարկման ընթացքում այս խնդիրներին անդրադարձան Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ Առողջապահության  նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ, Գարիկ Հայրապետյանը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ, Սամվել Մարտիրոսյանը՝ Մեդիա փորձագետ, Արամազդ Ղալամքարյանը՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներից: Քննարկման առանցքը ոչ միայն սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման հարցն էր, այլ նաև թե ինչ հրատապ քայլեր են անհրաժեշտ մարդկանց մտածելակերպը փոխելու համար:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ  վերջերս անցկացված իսկ դու ունե՞ս աղջիկ  ֆեյսբուքյան ակցիան յուհատուկ նշանակություն ունեցավ, որի նպատակն էր առաջին հերթին հենց  հայ հանրության իրավագիտակցությունը բարձրացնելը:  Մեդիա կենտրոնի քննարկմանը մասնակցող՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներից Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն էլ այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով:

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով Հայաստանում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց գիտակցությունը. «Այս մտածելակերպի փոփոխությունը դժվար կլինի փոխել կարճ ժամանակում: Կան երկրներ, որտեղ դրան հասել են կրոնական և կուսակցական ոլորտից, մեզ մոտ այն նոր սկսում է ֆեյսբուքից դուրս գալ: Ներկայում գտնվում է էմոցինալ հարթության վրա»:

Խնդիրը հնարավոր է լուծել նաև օրենսդրական փոփոխություններով

Առողջապահության նախարարության  մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փաստեց, որ շուրջ 30 տարի առաջ Հայաստանում երեխաների միջին թիվը 4-5 էր , այսինքն 5 երեխայից մեկը գոնե տղա կլիներ և այդ խնդիրը չկար Հայաստանում, անկախության տարիների արդեն ՙմեկ կնոջն ընկնող երեխաների միջին թիվը 1 կամ 2 է: Բժշկակական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարածվեց հղիությանների ընդահտումները սեռով պայմանավորված:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի վկայությամբ Հայաստանում այդ խնդիրը լուրջ է, դա են փաստում վիճակագրական տվյալները: Խնդիրը հնարավոր է լուծել ոչ միայն օրենսդրական փոփոխություններով,  այլ նաև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերով, մասնավորապես  սոցապ նախարարության հետ մշակվում է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որն ուղղված կլինի երրորդ և չորրորդ երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելուն:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ