Կրթական համակարգի բևեռացումը հղի է լուրջ վտանգներով
25.08.2014
12:00
Կրթական համակարգի հաջողության գրավականն այն է, երբ տեղի է ունենում դպրոցների և կրթական համակարգի համաչափ զարգացում, երբ թե´ մայրաքաղաքում և թե´ հեռավոր գյուղերում դպրոցները համաչափ են զարգանում:

Իսկ հանրային կրթական օջախներում համաչափ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ֆինանսավորման տարբերակված մոտեցում, այսինքն ՀՀ գյուղական համայնքներում դպրոցներին անհրաժեշտ է հատկացնել ավելի մեծ գումար, քան Երևանի դպրոցներին:

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած՝ «Հանրակրթությունից անցում բուհական կրթության. առկա խնդիրներ» թեմայով մամլո ասուլիսին ԵՊՀ դոցենտ,  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը և ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ներկայացրեցին անկախության տարիներին կրթության համակարգում իրականացված բարեփոխումները, ապա անդրադարձան հիմնական խնդիրներին: Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ` կրթական բարեփոխումների մեկնարկից անցել է մոտ 17 տարի, և արդեն ժամանակն է խոսելու, թե ինչ արդյունքի ենք հասել:

Հանրակրթության համաչափ զարգացումն՝ անհրաժեշտ պայման

«Ֆինլանդիայի, Կանադայի կամ Էստոնիայի փորձն ապացուցում է, որ երկիրը կարող է զարգանալ միայն համաչափ կրթության դեպքում», - նշեց ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանը: Ըստ փորձագետի` Հայաստանում հասարակությունը բևեռացված է, ինչը նկատվում է հանրակրթության ոլորտում: Ֆինլանդիայի կրթական համակարգի հաջողության գրավականն է դպրոցների համաչափ զարգացումը: Այսինքն մայրաքաղաքից հեռու բնակավայրերի դպրոցներին շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել: Ըստ Սերոբ Խաչատրյանի` այսօր Հայաստանում փորձում են կիրառել հետևյալ մոդելը` ներդրում կատարելով հասարակության  20%-ի համար ապահովել բարձրորակ կրթություն, ովքեր մնացած 80%-ին կտանեն իրենց հետևից: Սակայն անգամ 20 տոկոս լավագույն կրթություն ստացած երկտասարդների միջոցով հնարավոր չէ լիարժեք զարգացում ապահովել: Այսինքն «շատ կարևոր է կրթության  համաչափ զարգացումը»:

Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ` գյուղական համայնքներում քիչ աշակերտ ունեցող 3-4 դպրոցների միավորումը մեկ դպրոցի մեջ կարող է ստեղծել լավ ներուժ ունեցող կրթական հաստատություն, սակայն մինչև միավորումը պետք է հաշվի առնել ենթակառուցվածքների առկայությունը տվյալ շրջանում:

Ասուլիսի մյուս մասնակից ԵՊՀ դոցենտ Սամվել Կարաբեկյանն առանձնացրեց հանրակրթության ոլորտում առկա 2 կարևոր խնդիր, որոնք  առնչվում են գիտելիքների գնահատման ու մասնագիտական կողմորոշման համակարգերին:

«Հիմա դիմորդը դիմում է բուհ, ընտրում մասնագիտությունն ու հետո անցնում է իր շեմային գիտելիքի գնահատումը, մինչդեռ սա տրամաբանական չէ. գիտելիքների գնահատումը պետք է նախորդի մասնագիտություն ընտրելուն», - հայտարարեց Սամվել Կարաբեկյանը:

ԵՊՀ դոցենտի կարծիքով` ավագ դպրոցի ինստիտուտը դեռ չի կայացել Հայաաստանում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել համակարգից` լուծումներ փնտրելու փոխարեն:

Սովորեցնենք սովորել

«12-ամյա հանրային կրթությունը չլուծեց ուսումնական նյութերի բեռնաթափման խնդիրը», - նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ըստ փորձագետի` Հայաստանում կրթությունը չպետք է լինի արարողակարգային` դառնալով միայն գեղեցիկ միջոցառումների ամբողջություն:

«Մենք երեխաներին չենք սովորեցնում մտածել: Եթե երեխան չի մտածում, դպրոցի գիտելիքներն ինֆորմացիոն աղմուկ են միայն», - վստահ է Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետը եզրափակեց իր խոսքը` նշելով, որ այժմ գիտելիքն անվճար է, և ուսումնական հաստատությունների գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նախևառաջ սովորելու ցանկությունը զարգացնելը: Սամվել Կարաբեկյանի  բնորոշմամբ էլ դպրոցում պետք է, «ոչ միայն մտածել, այլ նաև սովորել սովորեցնենք»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ