Նպատակային սոցվճարումներ և առկա խնդիրներ
22.08.2014
13:30
Հարկային մարմնին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ընթացքում ծագած խնդիրների հավաքագրումից հետո փորձագետների խումբը պատրաստվում է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Վարչական լծակները սպառելու դեպքում միայն խումբը կդիմի դատական մարմիններին:

Կա խնդիր, և այն պետք է ուսումնասիրվի, և տրվի լուծում

«Ֆինանսների նախարարությունը պետք է ուսումնասիրի ամեն դեպք ու իր մոտեցումն առաջարկի յուրաքանչյուրի համար», - հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանն այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած նպատակային սոցիալական վճարումներ կատարելու ընթացքում ծագած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ մամլո ասուլիսին:

Մամլո ասուլիսի մյուս մասնակից` հաշվապահ Շողեր Բաբայանը, նշեց, որ 2 օրվա ընթացքում ԿՀԻԿ-ի թեժ գծին արվել է 1850 զանգ, ինչը կարելի է համարել յուրօրինակ օգնություն նախարարությանը առկա խնդիրները լուծելու համար:

Ավելի վաղ, «Մեդիա կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանել էր, որ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի:

Շողեր Բաբայանը նաև ընդգծեց, որ ինքն անձամբ ու մյուս հաշվապահները նույնպես օգոստոսի 15-20 ընկած ժամանակահատվածում աշխատել են արտաժամյա, որպեսզի հասցնեն ուղարկել հաշվետվությունները:

Մարդու իրավունքները գերակա են տեխնիկակական խնդիրներին

«Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը չեն կարող ենթադասվել տեխնիկական, կազմակերպչական խնդիրներին: Սա Սահմանադրական Դատարանի հիմնարար մոտեցումներից մեկն է, որով մենք պետք է առաջնորդվենք»,- հայտարարեց Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա` ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնպես պետք է շահագրգռված լինի, որ այս համակարգային խնդիրը լուծվի:

Շողեր Բաբայանը մատնանշեց մեկ այլ խնդիր: Ըստ օրենքի` 1996թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողները պետք է եկամտային հարկը նվազեցվեր 5%-ով` վճարելով միայն 19.4% + 5 % նպատակային սոցիալական վճար, սակայն համակարգը պահել է 24.4 % + 5 %: Նախարարությունը պատճառաբանել է, որ դա ծրագրային խնդիր է, և անհրաժեշտ է սպասել:

Այդուհանդերձ մասնագետները վստահեցրին, որ իրենք հետևողական են լինելու, հավաքգրելու են բոլոր հարցումներն ու ծագած խնդիրների վերաբերյալ հրապարակումները և ներկայացնելու են ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ