Ասուլիս. «Հեպատիտի դեմ պայքարը Հայաստանում, խնդիրներ, լուծման ճանապարհներ»
Հուլիսի 29, 13:30

ՀՀ-ում պետական հոգածությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում վերաբերում է միայն  սուր վիրուսային հեպատիտներին, քրոնիկ հիվանդությունների դեպքում դեռևս պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում:

Հեպատիտների դեմ պայքարը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում, հատկապես հեպատիտ C-ի դեմ  պայքարում կան լուրջ խնդիրներ և ոչ միայն  Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Մեդիա կենտրոնի»  սրահում տեղի ունեցած՝ «Հեպատիտի դեմպայքարը Հայաստանում, խնդիրներ, լուծման ճանապարհներ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում տեսակտներ հայտնեցին մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և նաև լրագրողներ: 

Ասուլիսին մասնակցեցին հեպատիտով ապրողներ՝ Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը, “Դրական մարդկանց հայկական ցանց” ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ