Հեպատիտի դեմ պայքարի մակարդակը Հայաստանում դեռևս բավարար չէ
29.07.2014
13:30
ՀՀ-ում պետական հոգածությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում վերաբերում է միայն սուր վիրուսային հեպատիտներին. քրոնիկ հիվանդությունների դեպքում դեռևս պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում:

Հեպատիտների դեմ պայքարը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում, հատկապես հեպատիտ C-ի դեմ  պայքարում կան լուրջ խնդիրներ և ոչ միայն  Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Մեդիա կենտրոնի»  սրահում տեղի ունեցած՝ «Հեպատիտի դեմ պայքարը Հայաստանում, խնդիրներ, լուծման ճանապարհներ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում տեսակտներ հայտնեցին մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և նաև լրագրողներ: 

Ասուլիսին մասնակցեցին հեպատիտով ապրողներ՝ Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը, “Դրական մարդկանց հայկական ցանց” ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Հայաստանում բնակչության 3-4 % վարակված է հեպատիտ C-ով, իսկ գալիք 10 տարիների ընթացքում վարակակիրների քանակը հավանաբար կկրկնապատկվի, ինչը սպառնում է նաև ամբողջ աշխարհին:

Ըստ Հասմիկ Ղազինյանի՝ Հայաստանը հեպատիտի միջին տարածվածության երկրների շարքում է գտնվում` 2-3 %-ով, սակայն ուսումնասիրություն  է արվելու, որպեսզի որոշվի Հայաստանի նոր կարգավիճակը:

Ասուլիսի մասնակիցները հատուկ շեշտադրեցին ոչ միայն հիվանդության դեմ պայքարի, այլ նաև այն կանխարգելելու անհրաժեշտությունը: Դրա համար առաջնահերթ խնդիր է բնակչությանն իրազեկելը՝ այս հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ կիրառելու մասին:

Անհրաժեշտ է նաև, որպեսզի հասարակական կազմակերպությունների հետ  ակտիվ համագործակցեն պետական մարմինները, առողջապահության ոլորտի պատասխանատուները:

Այսօր հենց ասուլիսի ընթացքում բողոքի ակցիա էր տեղի ունենում ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ, ակցիային մասնակցում էին մի քանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր մի շարք առաջարկություններով  նամակ փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարին:  Թեև ճիշտ մեկ տարի առաջ էլ նմանաբովանդակ նամակ էին փոխանցել նշված գերատեսչության ղեկավարին, սակայն այն մնացել էր անարձագանք: Այս անգամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ արձագանք կստանան, և այդպիսով սկիզբ կդրվի պետական և հասարակական համակարգերի  միջև համագործակցությանը:

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը պայքարում է հեպատիտի բուժման հասանելիությունն ապահովելու համար, և սա պետական սեկտորի հետ իրական համագործակցության առաջին քայլն է:

Հեպատիտով հիվանդ Արթուր Մանվելյանը նշեց, որ հեպատիտի բուժումը Հայաստանում արժե 15-16 հազար դոլար, ինչն անհասանելի է իր համար:

Լրագրող Արփի Բեգլարյանը հայտարարեց, որ հաճախ բժիշկներն ու մատնահարդարները հրաժարվում են սպասարկել հեպատիտով ապրող մարդկանց:

Լրագրողը հավելեց նաև, որ ամբողջական ստուգումը կարող է արժենալ 220 հազար դրամ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ