Դատաիրավական համակարգի խնդրահարույց երևույթներն ու հիմնախնդիրներն էլեկտրոնային լրատվամիջոցներում
25.07.2014
12:30
Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը պարզել է, որ հայաստանյան դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը ցածր է. օրենքի խախատմամբ և ընտրողական արդարադատություն է իրականացվում:

«Մեդիա կենտրոնում» անցկացված այսօրվա ասուլիս-քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը և նույն կազմակերպության դիտորդ հետազոտող Հայկ Թադևոսյանը համառոտ ներկայացրեցին «Դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով կատարված ուսումնասիրությունների ամփոփ վերլուծությունը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Վերլուծության համար ուսումնասիրվել են 2009թվականի հունվարի 1-ից մինչև 2013թ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերել են դատական, դատախազական համակարգերին:

Վերլուծության հեղինակների փոխանցմամբ իրենց կատարած հետազոտության «կիզակետում են եղել միայն խնդրահարույց երևույթներն ու հիմնախնդիրները, ինչի պատճառով էլ վերլուծության մեջ գերակշռում են քննադատական տեսակետներն ու բացասական գնահատականները»: Հայկուհի Հարությունյանի խոսքով զեկույցում տեղ գտած նյութերն իրենք չեն խմբագրել, դատական համակարգին ուղղված բոլոր գնահատականները բառացիորեն մեջբերված են ԶԼՄ-երի հրապարակումներից:

ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Արսեն Բաբայանի գնահատմամբ նախ վերլուծությունը միակողմանի է և ուշացած, որովհետև հետազոտությունն ավարտվել է ըստ էության մեկ տարի առաջ, իսկ այդ ժամանակահատվածում բավականին փոփոխություն է կատարվել համակարգում: Բացի այդ, Արսեն Բաբայանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ «դուք նպատակ եք ունեցել միայն հիմնավորելու հասարակության բացասական կարծիքը»:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանի բնորոշմամբ էլ վերլուծությունը թերի է և ուշացած:

Իհարկե, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ իրենք շարունակում են ուսումնասիրությունները և հետագայում կներկայացնեն մինչև 2015 թվականը էլեկտրոնային լրատվամիջոցների անդրադարձն ու դրանց վերլուծությունը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ