Քննարկում Արմավիրում. Կուտակային կենսաթոշակային համակարգ
Հուլիսի 23, 12:00

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ առկա է խտրական, տարբերակված  մոտեցում նույնանման վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Պետական համակարգում աշխատող երիտասարդներն այսօր արդեն պարտադիր վճարում են կուտակային, կամ նոր ձևակերպմամբ «նպատակային սոցիալական վճար», իսկ մասնավոր համակարգում աշխատողներից միայն երեք տարի հետո կկատարեն պարտադիր վճարումները:

Այսօր Արմավիրի մարզի զարգացման կենտրոնում Մեդիա կենտրոնի նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, օրենսդրական կարգավորումների և գործնական կիրառության շուրջ քննարկման ընթացքում մասնագիտական պարզաբանումներ ներկայացրեցին իրավաբան Արա Ղազարյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև Արմավիրի երիտասարդության, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հացեր ուղղեցին բանախոսներին, այլ նաև իրենց տեսակետներն ու մեկնաբանությունները փոխանցեցին:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ