Ասուլիս. Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա
Հուլիսի 22, 11:30

Ուկրաինայի նախագահն ու կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց երկրի անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության տրամադրության տակ կան ապացույցներ, որոնք վկայում են, որ  Ուկրաինայի արևելյան հատվածում մալազիական  «Բոինգ-777» ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներն էլ հակառակն են պնդում, թե  Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող մալայզիական օդանավի աղետը ուկրաինական զինված ուժերի գործողությունների հետևանք է:

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան ԻվանԿուխտան այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձավ, ոչ միայն  «Բոինգ-777» կործանմանը,  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ փոխանցելով պաշտոնական Կիևի տեսակետները խնդրի կարգավորման առնչությամբ, այլ նաև որոշ պարզաբանումներ տվեց հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա փուլի ու հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ