Ասուլիս. ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների լիազորությունները սահմանափակվում են
Հուլիսի 11, 12:00

ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահպանման վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները պնդում են, որ իրենց լիազորությունները սահմանափակվում են, մասնավորապես, թույլ չի տրվում ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին:

«Ոստիկանությունը չի խանգարում այցելել ՁՊՎ-ներ, սակայն թույլ չի տալիս ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին», - հայտարարեց ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին մասնակցում էին նաև դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանն ու Նելլի Հարությունյանը, ինչպես նաևՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը, ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մայիս Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»