ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների պահանջն ու ոստիկանության պարզաբանումները
11.07.2014
12:00
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահպանման վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները պնդում են, որ իրենց լիազորությունները սահմանափակվում են, մասնավորապես, թույլ չի տրվում ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին:

«Ոստիկանությունը չի խանգարում այցելել ՁՊՎ-ներ, սակայն թույլ չի տալիս ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին», - հայտարարեց ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին մասնակցում էին նաև դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանն ու Նելլի Հարությունյանը, ինչպես նաևՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը, ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մայիս Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյանը:

Հակադարձելով ՁՊՎ դիտորդների խմբի նախագահի պնդմանը` ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյանը նշեց, - «Անձնական գործերը երրորդ կողմին տրամադրելն արգելվում է Անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի 10-րդ կետով»:

Ըստ բանախոսի` անձնական գործերը կարող են տրամադրվել երրորդ կողմին միայն ձերբակալվածի համաձայնությամբ, ինչն ամրագրված է Անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի 4-րդ կետում:

Ընդհանուր առմամբ, Հասմիկ Սահակյանի խոսքով, 2013 թ. քննարկումների արդյունքում առանձնացվել էր ՁՊՎ դիտորդների լիազորությունների փոփոխման 13 առաջարկություն, սակայն ՀՀ ոստիկանությունը ընդունել է միայն 3 -ը, այն էլ մասամբ:

Սակայն Արայիկ Առաքելյանը նշեց, որ ոստիկանությունը փոփոխություններում ներառել է ավելի, քան 3 առաջարկություն, իսկ մերժվածների վերաբերյալ էլ համապատասխան հիմնավորում և մեկնաբանություն է տրվել:

Անդրադառնալով ոստիկանության մերժած կետերին` Նելլի Հարությունյանն ասաց, -«Դիտորդական խմբում փաստաբան ու փորձագետ ներառելու, ինչպես նաև հրատապ հաղորդագրություններին 40 օրից շուտ պատասխանելու առաջարկները մերժվել են»:

Արթուր Հարությունյանը վստահ է, որ փորձագետի կամ փաստաբանի ներգրավումը դիտորդական խմբի մեջ հնարավորություն կտա իրենց բացահայտելու ՀՀ ոստիկանության ՁՊՎ համակարգում, ինչպես նաև խմբի աշխատանքներում գոյություն ունեցող  թերություններն ու բացթողումները, ինչի արդյունքում երկուստեք  կկարողանան վերացնել դրանք՝ էլ ավելի արդյունավետ գործելու հեռանկարով: Այս պնդմանն ի պատասխան` Արայիկ Առաքելյանն ընդգծեց, որ փաստաբանի ներառումը խմբի մեջ ռիսկային է, քանի որ նույն փաստաբանը կարող է իր լիազորություններն օգտագործել ի շահ իր իսկ փաստաբանական ծառայությունների:

Այդուհանդերձ, քննարկման ավարտին կողմերը որոշեցին, արդեն ոչ հրապարակային, ևս մեկ քննարկում անցկացնել և գտնել առկա տարաձայնությունների իրատեսական լուծում:

ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեության վերաբերյալ կարգը հաստատվել է 2005 թվականի հունվարին, վերահսկողական աշխատանքները սկսել է 2006 թվականի ապրիլից:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ