Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացմանն ուղղված նպատակները չեն համընկնում իրականացվող սակագնային քաղաքականությանը: Մի կողմից խոսվում է մրցունակ տնտեսություն ունենալու, ավելի շատ արտահանող, քան ներկրող երկիր դառնալու հեռանկարների մասին, մյուս կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը կարծես հակառակ ուղղությամբ է տանում երկիրը:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկմանը մասնակցեցին տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանն ու «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:
Կարդալ ավելին: