Սակագների բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
07.07.2014
15:00
Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացմանն ուղղված նպատակները չեն համընկնում իրականացվող սակագնային քաղաքականությանը: Մի կողմից խոսվում է մրցունակ տնտեսություն ունենալու, ավելի շատ արտահանող, քան ներկրող երկիր դառնալու հեռանկարների մասին, մյուս կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը կարծես հակառակ ուղղությամբ է տանում երկիրը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած «Գազի և  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկմանը մասնակցեցին տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը,  տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանն ու «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:

Սակագների բաձրացման հետևանքով իհարկե ծագելու են սոցիալական խնդիրներ, իհարկե այսօր էլ քննարկվում է, թե որքանով էր հիմնավորված սակագների բարձրացումը, իր խոսքում նշեց Վահագն Խաչատրյանը հավելելով, որ  «Գործարար շրջանակներից որևէ արձագանք չեղավ  կամ իշխանություններից հիմնավորում պահանջեին, գուցե իշխանություններն էլ  մտածու՞մ են, որ կարող են շարունակել բարձրացնել սակագները»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով ոլորտում առկա մի շարք խնդիրներ անմիջականորեն կապված են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ: Մեջբերելով ՀՀ կառավարության դեռևս 2008-ին հաստատած նախարարության գործառույթների մասին որոշումը բանախոսը հերթով թվարկեց դրանցից շուրջ տասը գործառույթ, որոնք չեն կատարվում:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի մեկնաբանությամբ  Հայաստանի էներգետիկ դաշտում գործում է ռուսական մոդելը, և ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ շուկան ազատ չէ:

 «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն էլ, որպես ՀՀ քաղաքացի  պահանջեց իշխանություններից, որ բացատրեն, թե «ինչու ապաշնորհ կառավարման  պատճառով սոցիալական բեռը պետք է ընկնի սպառողի վրա, և արդյունքում 25 դրամի փոխարեն սպառողը պետք է վճարի 42 դրամ:

«Մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները: Գուցե կա մի խնդիր, որի մասին հրապարակավ չեն խոսում, օրինակ` ռուսական կապիտալը», - ասաց Վահագն Խաչատրյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև` սակագների բարձրացումը ուրիշ ինչ խնդիրների կհանգեցնի: Ակնհայտ է, որ սակագների բարձրացմանը շղթայական ռեակցիայով հետևելու է գնաճը, իսկ Գագիկ Մակարյանի խոսքով` «մարդկանց ձեռքի փողի զանգվածի 10 տոկոսով նվազելը կհանգեցնի գնողունակության անկման»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած նոր որոշումը՝ օգոստոսի մեկից մեկ տարով երկրում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 20 մլն դրամանոց «ֆինանսական ճեղքվածքը» փակելու համար դժգոհությունների ու քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում:

ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեց 10%-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն, հասցնելով այն 42 դրամի:

Ճիշտ մեկ տարի առաջ էլ բարձրացել էին էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ