Խղճի ազատությունը Հայաստանում. լրագրողական հետազոտությունները մեկ գրքում
04.07.2014
15:00
Վերջին հինգ տարիների ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում կատարված հետազոտությունները վկայում են, որ ոչ առաքելական եկեղեցու հետևորդների հանդեպ վերաբերմունքն ավելի հանդուրժող է դարձել, համենայն դեպս հրապարակումները դա են փաստում:

«Մեդիա կենտրոնում» անցկացված հանդիպման ընթացքում «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գրքի համահեղինականեր՝ Վահան Իշխանյանը, Սառա Խոջոյանը և Մերի Երանոսյանն ասացին, որ գրքի միջոցով փորձել են ներկայացնել Հայաստանում խղճի ազատության օրենսդրական խոչընդոտները, միջկրոնական հարաբերությունները, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում խղճի ազատության վերաբերյալ արված տարբեր հետազոտությունների հանրագումարը:

«Հոգեորսություն տերմինը չպետք է տեղ գտնի օրենսդրությունում, մինչդեռ այն կա, թեև ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ այդ տերմինը չի լինի նոր նախագծում» - ասաց Մերի Երանոսյան:

«Մենք չենք առանձնացնում, կամ փորձել ենք չառանձնացնել Առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիներից և դա փորձել ենք ներկայացնել նաև մեր հոդվածներում», ասաց գրքի համահեղինակ Սառա Խոջոյանը, հավաստելով, որ իրենց նպատակն է կոնկրետ օրինակներով ներկայացնել, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվել իրենց հոդվածների հերոսները:

Վահան Իշխանյանի խոսքով իրենք առավելապես անդրադարձել են ոչ առաքելական եկեղեցուն դավանող անձանց խնդիրներին, որովհետև «Ինձ հետաքրքրում է ավելի շատ, թե արդյո՞ք ճնշումների ենթարկվում են այլ կրոնին դավանող անձինք, թե ոչ»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ