Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում
04.07.2014
10:00
Սահմանադրությունն առաջին հերթին հասարակական համաձայնության ակտ է: Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար նախ պետք է հասարակական պահանջ, ապա նաև վստահություն այդ ինստիտոտւտի հանդեպ:

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկմանը մասնակցում էին  ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու «Իրավունքի գերակայություն» հ/կ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Հրավիրված էր նաև ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումենրի մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, սակայն տեխնիկական պատճառներով չմասնակցեց:

Քննարկման բանախոսներ Արտակ Զեյնալյանն ու Թևան Պողոսյանը նախ անդրադարձան սահամանդրության բարեխումներին ընդհանրապես՝ նշելով, որ այսօր «սահմանադրական փոփոխություններ անելու հասարակական պահանջ չկա» «Հասարակական հարցումները, մասնագետները, քաղաքական կուսակցությունները փաստում են, որ հասարակության մեջ չկա սահմանադրական բարեփոխումների պահանջ»,-պարզաբանեց Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով հանրաքվեի ինստիտուտն ընդլայնելու մասին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված դրույթին, բանախոսը նշեց, որ «պետք է ստեղծել մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովուրդը կիրացնի իր ինքնիշխանությունը` խուսափելով մայդաններից կամ այլ հախուռն դրսևորումներից: Եթե ժողովուրդը ունենա հանրաքվեներ նախաձեռնելու հնարավորություն, ապա դա մեծապես կբարձրացնի իշխանությունների պատասխանատվությունը, ինչպես նաև ժողովրդի անմիջական մասնակցությունը երկրի կառավարմանը»:

Ըստ Զեյնալյանի` մինչ այս պահը ՀՀ-ում ոչ մի օրենք չի դրվել հանրաքվեի: Եղել են 2 տեղական նշանակության հարցումներ Գյումրի և Վանաձոր քաղաքների անվանափոխության համար:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նունպես համարելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, այսպես հիմնավորեց «նախ չկա հասարակական պահանջ, ապա նաև վստահություն ընտրական ինստիտուտի հանդեպ»:

Բանախոսն իր այս տեսակետը հիմնավորեց նաև մեկ այլ հանգամանքով, «Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում սահմանադրական բարեփոխումների մասին որևէ կետ չի եղել: Հետևաբար, եթե անգամ ենթադրենք, որ ժողովուրդը ընտրել է ներկա իշխանություններին, վերջինները չպետք է զբաղվեն մի խնդրով, որի համար քվե չեն ստացել»:

Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանը, ապա ըստ Արտակ Զեյնալյանի կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, գործող Սահմանադրությամբ էլ տրված է դրա հնարավորությունը, «անհրաժեշտ է միայն փոխել հանրաքվեի մասին օրենքը»:

Թևան Պողոսյանի խոսքով հայաստանում չի գործում ուղիղ ժողովրդավարության ինստիտուտը, չկա դրա նկատմամբ վստահություն: Դառնալով բուն հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանն ու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում տեղ գտած այն մոտեցմանը, որ  «նախապատվությունը պետք է տալ հանրաքվեի որոշակիացման այն տարբերակին, ըստ որի հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների», ԱԺ պատգամավորն ասաց, որ իր կարծիքով հայեցակարգում առաջարկվող այդ դրույթն «ուղղակի հակասահմանադրական է:»

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ինչքնիշխանությունը բացարձակ է, այն չի կարող մասնակի լինել, «ինչ վերաբերում է գործող Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներին, ապա դրանք կարող են փոփոխվել իհարկե, բայց այդ դեպքում կդառնա նոր Սահմանադրություն»:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ծրագրվում է անցկացնել մինչև 2016 թվականի սկիզբը: Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ՀՀ նախագահին է ներկայացվել 2014թվականի ապրիլին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար: