2014թ. կներկրվի 10 ավտոբուս՝ հարմարեցված հաշմանդություն ունեցող անձանց տեղաշարժմանը
27.06.2014
11:00
Երևանը շարունակում է լինել դժվարամատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այդուհանդերձ, Երևանի ավագանու խմբակցություններն ու քաղաքապետարանն արձանագրում են, որ հաշմանդամների` հասարակության մեջ ներառման ու սոցիալական ապահովության ոլորտում եղել են նշանակալի բարեփոխումներ:

Հունիսի 27-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» թեմայով բացօթյա քննարկումը: Քննարկմանն իրենց տեսակետները ներկայացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղեկալ Մհեր Բաղդասարյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանն ու «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:

«Քաղաքապետարանը նախատեսում է հաշմանդամների համար հատուկ ավտոկանգառներ առանձնացնել, և նրանց համար այդ ավտոկայանատեղերը լինելու են անվճար», - հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղեկալ Մհեր Բաղդասարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանը ողջունեց հաշմանդամ վարորդների համար առանձին կայանատեղիների հատկացումը, սակայն մտահոգություն հայտնեց` նշելով, որ կայանատեղու մակերեսը փոքր է, որպեսզի հաշմանդամ վարորդը կարողանա անվտանգ մոտենալ մեքենային ու նստել մեքենայի մեջ:

«Մեր խմբակցության ձեռքբերումներից եմ համարում քաղաքաշինական միջավայրում տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց խնդիրները լուծելու համապարփակ փաթեթը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հարմարեցումը», - ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը` ընդգծելով, որ իրենց խմբակցությունը հաշմանդամների համար հատուկ ավտոկանգառներ հատկացնելու նախագծի համահեղինակն է:

Շարունակելով ներկայացնել Երևանի ավագանու ձեռքբերումները` Մհեր Բաղդասարյանը հայտարարեց, որ 2014 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներկրել հաշմանդամների համար արդեն հարմարեցված հատուկ 10 ավտոբուս:

«2013թ. Երևանի քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց Չինաստանի Հանրապետությունից բերված ավտոբուսները հաշմանդամների համար մատչելի դարձնելու համար, սակայն տեղական ոչ մի ընկերություն չկարողացավ ապահովել պահանջվող չափանիշները», - ասաց բանախոսը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ նոր 10 ավտոբուսները քաղաքապետարանը խոստացել է բերել օգոստոսին, իսկ իրենց խմբակցությունը հետամուտ է լինելու, որ հասնեն լիակատար մատչելիության:

«Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը կոչ արեց ճարտարապետներին շենքեր նախագծելիս կառուցել անարգելք մուտքեր՝ թեքահարթակներ կառուցելու փոխարեն:

«Պետք է մտածել նաև մեր քաղաքի բյուջեն խնայելու մասին. ինչու՞ կառուցել բարձր ու ծախսատար թեքահարթակներ, եթե կարելի է միանգամից կառուցել հարթ մուտք», - նշեց բանախոսը:

Զառա Բաթոյանը վստահություն հայտնեց, որ միայն բարի կամքը բավական չէ անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ ու վերահսկողություն տեղական իշխանությունների կողմից:

Անդրադառնալով ոլորտի շուրջ հնարավոր քաղաքական շահարկումներին` Արմեն Ալավերդյանը հիշեցրեց. «2006 թ.-ին հաշմանդամության ոլորտին վերաբերող օրինագիծը քաղաքական շահարկումների պատճառով չընդունվեց, այլապես մենք հիմա կունենայինք մասնավորի գումարներով ամբողջովին հարմարացված տրասպորտային միջոցներ»:

Խոսելով վերելակային տնտեսությունը հաշմանդամ մարդկանց համար մատչելի դարձնելու մասին` Մհեր Բաղդասարյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն առաջնահերթ է համարում գումարներն ուղղել նորակառույց շենքերի վերելակները մատչելի դարձնելուն:

Բանախոսը եզրափակեց` նշելով, որ 2014 թվականի բյուջեյով նախատեսված է ավելի մեծ գումար քաղաքաշինական միջավայրը հաշմանդամ մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու համար, և այս տարվա ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ