Գյումրիում աշխատանք փնտրող քաղաքացիների 27 տոկոսը 16-30 տարեկան անձինք են, ըստ գյումրեցի երիտասարդների՝ խնդիրը ոչ միայն այն է, որ աշխատանք չկա, այլ՝ առաջարկվող աշխատանքի դիմաց քիչ է վճարվում, ինչն էլ նպաստում է արտագաղթին:
«Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», - «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը՝ մատնանշելով, որ միգրացիան նաև ժառանգական պրակտիկա է դառնում, երբ արտագնա աշխատանքի են գնում միանգամից 3 սերունդ՝ պապը, տղան ու թոռը:
Կարդալ ավելին:
ՀԳ. Տեսանյութը ներառում է «Ցայգ», «Գալա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների անդրադարձը քննարկմանը: