Միգրացիան և զբաղվածության խնդիրը Գյումրիում
25.06.2014
15:00
Գյումրիում աշխատանք փնտրող քաղաքացիների 27 տոկոսը 16-30 տարեկան անձինք են, ըստ գյումրեցի երիտասարդների՝ խնդիրը ոչ միայն այն է, որ աշխատանք չկա, այլ՝ առաջարկվող աշխատանքի դիմաց քիչ է վճարվում, ինչն էլ նպաստում է արտագաղթին:

«Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», - «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված  բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը՝ մատնանշելով, որ միգրացիան նաև ժառանգական պրակտիկա է դառնում, երբ արտագնա աշխատանքի են գնում միանգամից 3 սերունդ՝ պապը, տղան ու թոռը:

«Զբաղվածություն, միգրացիա և երիտասարդության խնդիրները Գյումրիում» թեմայով հունիսի 25-ի բացօթյա քննարկման բանախոսներն էին նաև Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի զբաղվածության ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Լաուրա Մարտիրոսյանը, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչյանը և միգրացիայի ոլորտում մասնագիտացած քաղաքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Արմեն Ղազարյանը:

Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ Լաուրա Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով Գյումրիում աշխատանք փնտրում են ինչպես բարձրագույն, այնպես էլ մասնագիտական կրթություն ունեցող երիատասարդները: Շատ են աշխատանք փնտրող մանկավարժները, բուժքույրերը, տնտեսագետները և այլոք:

«45-60 հազար դրամով երիտասարդը չի կարողանա ընտանիք պահել, իսկ Գյումրիում շատ քիչ են գործատուները, ովքեր գործում են աշխատանքային օրենսգրքի համաձայն, և բնականաբար, այս դեպքում երիտասարդը գերադասում է Գյումրիից հեռանալ»,- ասաց «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչյանը:  

Քաղաքագետ Արմեն Ղազարյանն ուշադրություն հրավիրեց միգրացիայի առաջացման պատճառ հանդիսացող այլ հանգամանքների վրա.

«Իրականում առաջնայինը սոցիալ-տնտեսականն է, բայց քաղաքական գործընթացների արդյունքում տեղի ունեցող միգրացիան ևս փաստ է: Գլենդելի քաղաքապետը նշեց, որ 2008 թվականի դեպքերից հետո, եթե չեմ սխալվում, շուրջ 5 հազար քաղաքական ապաստանի դիմումներ են ստացել»,- ասաց Ղազարյանը:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը ևս նշեց, որ միգրացիա ծնող պատճառը հիմնականում տնտեսական է, սակայն մյուս կողմից, այն դարձել է մշակույթ:

«Կա նաև մեկ այլ պատճառ. եթե նախկինում միգրացիայի դիմում էին ֆինանսական խնդիրներ լուծելու համար, ապա ժամանակի հետ այն դիտարկվեց մարդկային զարգացման միջոց. մարդիկ իրենց երեխաների ապագան տեսնում էին այն երկրներում,  որտեղ կար կրթական կամ առողջապահական և մարդու զարգացման ավելի մեծ հնարավորություն: Դրա պատճառով էլ ավելի շատ որակավորված մասնագետներ սկսեցին գնալ Հայաստանից»,- նշեց ազգագրագետը:

«Տրանսֆորմեր» նախագծի հետ համագործակցությամբ իրականացված բացօթյա քննարկմանը մասնակցում էին նաև Գյումրու քաղաքապետարանի,  տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ գյումրեցիներ, ովքեր բարձրաձայնեցին առկա խնդիրների մասին:

ՀԳ. Տեսանյութը ներառում է «Ցայգ», «Գալա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների անդրադարձը քննարկմանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ