Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխման կարիք ունի
24.06.2014
12:00
Պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը` քրեակատարողական հիմնարկների վարչակազմ, անկախ հանձնաժողով ու դատարան, բարեփոխումների կարիք ունի: Գործող համակարգը բավականին խնդրահարույց է. «Մեդիա կենտրոնում» այսօր անցկացված ասուլիսի ընթացքում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:

Հասարակական դիտորդների խմբի անդամներ Արայիկ Զալյանը, Անի Վարդանյանն ու Հասմիկ Հարությունյանն, նաև  խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանն անդրադարձան Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրներին, ներկայացրեցին վերջին երեք տարիներին դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման վիճակագրությունը: Ասուլիսի մասնակիցները նաև հրապարակեցին  առաջարկներ, որոնք  իրենց կարծիքով կկարգավորեն համակարգը և լուծում կտան խնդրահարույց հարցերին:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է միայն տա դատապարտյալի բնութագիր, մինչդեռ այսօր գործող համակարգով   պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված դիմումներից մի քանիսն, առանց հստակ գործող չափանիշների, ընտրողաբար փոխանցվում են անկախ հանձնաժողովին՝ նշեց դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը հավելելով, որ. «Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) կա դատապարտյալների հայտերը մերժելու  ներքին բանավոր հրահանգ, որը վերաբերում է  քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (104, 112, 113, 175, 176, 178, 258, 259, 266, 268 և  այլն) նախատեսված հանցագործությունների համար: ՔԿՀ ղեկավարությունը մերժում է այս հոդվածներով դատապարտված անձանց դիմումները` չուղարկելով անգամ անկախ հանձնաժողովին»:

«Թե´ ՔԿՀ ղեկավարության թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը», - ասաց Հասմիկ Հարությունյանը`ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելն է, ինչպես նաև նոր հանցագործություններ կանխելը:

Անդրադառնալով նախկին տարիների ընթացքում արձանագրված դիմումների մերժումների վիճակագրությանը` Անի Վարդանյանն ընդգծեց, որ 2011-2013թթ. ընթացքում ավելացել են վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալները, սակայն  նվազել  է բավարարված  դիմումների քանակը:

«2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար, որոնցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են` 960-ը: Անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել է 273 դիմում, իսկ դատարանում բավարարվել է դիմումներից` 261-ը», - փաստեց բանախոսը` համեմատելով 2011թ.-ի տվյալների հետ, երբ 5216 դիմումներից 895 ներկայացվել են անկախ հանձնաժողովին, իսկ վերջինն ընտրել է` 303-ը, որոնցից 291-ը բավարարել է  դատարանը:

Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց դիտորդական խմբի մի քանի առաջարկ, դրանցից մեկն օրինակ վերաբերում էր քրեկատարողական հիմնարկներում հաստատված ներքին կարգին և սահմանափակումներին, նրա խոսքով պետք է հանվի արգելքը, անհրաժեշտ է նաև սահմանել ազատման համար հիմք ծառայող հստակ չափանիշներ ու կազմել դատապարտյալների համար անհատական ուղղման պլաններ՝ հոգեբանների հետ աշխատանքի միջոցով:

«Անկախ հանձնաժողովները պետք է համալրվեն տարբեր մասնագներով: Ավելին, անկախ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է այցելի ՔԿՀ և անձամբ շփվի դատապարտյալի հետ», - կարծում է Հասմիկ Հարությունյանը:

Այսօր գործող կարգով անկախ հանձնաժողովները ձևավորվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով և հիմնականում համալրվում են ուժային կառույցների ներկայացուցիչներով:

Արայիկ Զալյանն ու Ռուբեն Սարգսյանը  մատնանշեցին ՔԿՀ-ներում առկա այլ  խնդիրներ ևս: Մասնավորապես նրանց վկայությամբ Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում առկա է  գերբնակեցում, դատապարտյալների զգալի մասը սնունդ ստանում է դրսից, չկա բավարար քանակի բուժանձնակազմ:

Խնդրահարույց է ցմահ դատապարտյալների  վաղաժամկետ ազատման հարցը, նրանց դիմումները անհիմն մերժվում են՝ հավելեց Անի Վարդանյանը:

Բանախոսները եզրափակեցին ասուլիսը` նշելով, որ անձնական զրույցների ժամանակ դատապարտյալները բարձրաձայնում են իրենց խնդիրները, սակայն բողոք դիմում չեն գրում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ