Ասուլիս. «Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործերը դատարանում»
Հունիսի 23, 13:00

Շանթ Հարությունյանի ու մյուս 13 մեղադրյալների պաշտպանները պահանջում են ապահովել դատական նիստերի անցկացման այնպիսի  պայմաններ, որոնք հնարավորություն կտան պաշտպանական կողմին լիարժեք կատարելու իրենց առաքելությունը, իսկ ամբաստանյալների հարազատներին՝ դատարանի դահլիճում հետևելու նիստի ընթացքին:

Դատարանի փոքր դահլիճում աշխատանքային պայմանների  բացակայությամբ խախտվում է նիստերի անցկացման հրապարակայնությունը. նշում էին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործերը դատարանում» թեմայով ասուլիսի  մասնակիցները:

Ասուլիսի բանախոսներն էին «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն և Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ